Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

31/07/2021 schedule17:05

-«Մի օր քեզ էնքան բան կպատմեմ պատերազմի մասին»,- ասաց Արամը ի պատասխան իմ այն հարցին, թե՝ մասնակցե՞լ է պատերազմին։ Արամի կազմած ուսումնական ծրագրի նկարագրության բաժնում կարդացել էի, որ Հադրութից է, և պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։Քանի որ ես էլ պետք է մասնակցեի ծրագրին,տեսազանգով քննարկում էինք մեր դասընթացների ծրագրերը, քիչ ժամանակ էր, ինչ համագործակցում էինք։ Ես անհամբեր սպասում էի, լսել այն պատմությունները, որոնք կպատմեր Արամը պատերազմի մասին, երևի լրագրողական հետաքրքրասիրությունս էր պատճառը, ասել էի, որ այդ թեմայով ուզում եմ հոդված գրել, սպասում էի՝ ինքը պատմի, ինքս էթիկապես ճիշտ չեմ համարում մարդուն հարցեր տալ իր համար ծանր թեմայի մասին։

- Երեք ամիս էր, Երևան էի տեղափոխվել, մինչ այդ Արցախում հողագործությամբ էի զբաղվում, պատերազմը սկսվեց»,- պատմում է Արամը,-հենց առաջին օրը վերադարձա Արցախ, և մեկնեցի մարտական գործողությունների գոտի։ Երբ մարտերը մոտեցան Հադրութին, հասկացանք, որ օրեր անց թիրախում մեր գյուղն է լինելու, բոլոր հնարավոր տարբերակներով զենք էինք հասցնում գյուղ։

Պաշտպանված լինելու առումով գյուղը հարմար դիրքում էր, միայն տեխնիկայով հարձակման դեպքում պետք կլիներ գյուղ մտնող երեք ճանապարհները պահել, եթե իհարկե գյուղացիք չփախնեին,- այս մասին խոսելիս Արամի ձայնի մեջ այնքան մեծ ափսոսանք կար,-Հոկտեմբերի քսանմեկի գիշերը, ՀՀ խաղաղապահ բրիգադի անձնակազմից մի ստորաբաժանման կազմի հետ ստիպված եղանք նահանջել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մատույցներից դեպի Մեծ Թաղեր։Գյուղը երեք կողմից շրջափակման մեջ էր, հերթով թակում եմ դռները, պարզվում է գյուղում ոչ ոք չկա, մարդիկ թողել ամեն ինչ ու փախել։

000.jpg (137 KB)

Մեծ Թաղերի պաշտպանության  վերջին ժամերին, գյուղի բնակիչներից Արամն էր, նրա հայրը, եղբայրներն ու ևս երկու հոգի՝ 1990 ականների Արցախյան պատերազմի մասնակիցներից։

-Գյուղը կորցնելուց հետո Արցախի աշխարհազորի մնացորդների կազմում մասնակցեցինք Սղնախ ու Ավետարանոց գյուղերի և Շուշիի մարտերին։ Նոյեմբերի իննին գտնվում էինք Շոշ գյուղի վերևում, և մեր խնդիրն արդեն Ստեփանակերտն ու Կարմիր շուկան կապող ճանապարհը պաշտպանելն էր, երբ մեզ հետ կապի դուրս եկան և հաղորդեցին խայտառակ հրադադարի լուրը։

-Դրանից հետո,- շարունակում է Արամը,- ևս մի շաբաթ գտնվում էինք նույն դիրքերում և ամեն օր տեսնում էինք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները բարելավում իրենց դիրքերը ճանապարհի հակառակ կողմում՝ մեզնից մոտ յոթ հարյուր մետր հեռավորության վրա: Այդ շաբաթվա ընթացքում ևս եղան մի քանի փոքր բախումներ։Թուրքերը նպատակադրվել էին առաջ գալ ու վերցնել ճանապարհը, ինչը Կարմիր Շուկայում գտնվող մեր հայրենակիցներին կզրկեր Արցախի մնացած մասի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունից։ Հոկտեմբերի տասնհինգին մեզ փոխարինելու եկան ռուս խաղաղապահները և ես հաջորդ օրը վերադարձա Երևան։

Արամի հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն պատերազմում ցուցաբերած խիզախությամբ, այլ նաև կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անվճար կրթությամբ  ապահովելուն ուղղված ծրագրի իրականացմամբ։

Պատերազմի աղետալի օրերը թվում է՝ անցան, որպես հետևանք թողնելով բազմաթիվ խնդիրներ։

-Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է։ Միայն գիտելիքի ուժով կկարողանանք դիմակայել ժամանակի աղետներին,- այս համոզմունքով Արամը և թիմի մյուս անդամները, պատերազմից անմիջապես հետո,  որոշեցին այցեր կազմակերպել դեպի դպրոցներև տարբեր ուսումնական հաստատություններ՝ կիբերանվտանգության դասընթացներ անցկացնելու նպատակով։

-Այցելում էինք դպրոցներ, ուսումնական հաստատություններ և երեխաների հետ զրուցում՝ կիբերանվտանգության մասին, բացատրում՝ թե որքան կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաներից ճիշտ օգտվելը և անձնական տվյալների ճիշտ պահպանումը։ Միաժամանակ էլսկսեցինք քայլեր ձեռնարկել մեր դպրոցը հիմնելու ուղղությամբ։

Արամը համոզված է՝ գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորի համար, ֆինանսական խնդիրները չպետք է կրթություն չստանալու պատճառ դառնան։ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև կիբերանվտանգության և ծրագրավորման ոլորտներում ստացած գիտելիքն ու փորձը Արամը փոխանցում է աշակերտներին,-սիրում եմ իմ ունեցած գիտելիքը փոխանցել բոլոր ցանկացողներին,-ասում է ու ժպիտով հավելում,- եթե ինձ հարցաքննության էլ կանչեն, գիտելիքի մասին եմ խոսելու,- գուցե հարցազրույցի՞ հարցնում եմ․- չէ՝ հարցաքննության,- դուք մութ գործերով ե՞ք զբաղվում,- ոչ, մենք միայն լուսավոր գործերով ենք զբաղվում։

-Մենք ստեղծում ենք դպրոց որտեղ պատերազմական գործողություններից տուժած, ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդկանց անվճար կրթություն կտրամադրենք։Իրենց տարածքներից տեղահանված մարդիկ հիմա հայտնվել են միջավայրում, որտեղ բոլորովին նոր պայմաններ են, մեր գործողություններն ուղղված են օգնելու, որ  նրանք հեշտությամբ հարմարվեն նոր պայմաններին,- Արամի առաջնային նպատակն է դպրոցի ստեղծումը, որքան մեծ ցանկություն կա մարդկանց օգնելու։ Այս տեսակ գործելաոճը օրինակ պետք է լինի շատերի համար։

Թամարա Ավագյան


Տպել
3002 դիտում

Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին