Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

31/07/2021 schedule17:35

Արդեն չորս օր է, ինչ Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում ու վայրկյան առ վայրկյան տարածվում են։ Եթե որոշ օջախներում հրդեհաշիջումը հաջողվել է, ապա մյուսներում դեռ հրդեհը չի դադարել, ավելին՝ տարածվում է՝ ընդգրկելով նոր գոտիներ։ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ․«Անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարել «մարդկային կյանքին սպառնացող աղետի գոտի»։ Վերջինս ավելացրել է, որ իրենք կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բուժելու ժողովրդի վերքերը, փոխհատուցելու նրանց կորուստները, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պայմանները նախկինից ավելի լավ վիճակի հասցնելու համար։ Տեղեկացնենք, որ այսօր Թուրքիայի նախագահը  կմեկնի աղետի գոտի։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից սկսած 100-ից ավել անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23-ից ավել նահանգներում՝ ընդգրկելով Թուրքիայի զբոսաշրջության կենտրոնները՝ Անթալիան, Բոդրումը, Մերսինը, Մարմարիսը և այլն։ Հրդեհաշիջման աշխատանքներին օրեր շարունակ ներգրավվել են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հարյուրավոր հրշեջ մեքենաների հետ աշխատում են բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ հարակից բնակավայրերից, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ ու բանակային որոշ ստորաբաժանումներ: Այսօրվա տվյալներով հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ 50-ից ավել քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով  հոսպիտալացվել են։ Նյութական կորուստների մասին արձանագրություններ դեռևս չեն հրապարակվել։

Տեղեկացնենք, որ այսօր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը օգնության ձեռք մեկնելու համար։ Պուտինն էլ իր հերթին ցավակցությունն է հայտնել Էրդողանին՝ երկրում տարերային աղետի ստեղծած իրավիճակի կապակցությամբ։

CNN TÜRK-ի եղանակի տեսության մեկնաբան,  դոկտ․պրոֆ․Օրհան Շենը երեկ ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներին և այդ համատեքստում մի քանի կարևոր հարցերի՝ ինչո՞ւ են աշխարհում հրդեհները ավելացել, հրդեհների պատճառներից մեկը արդյո՞ք գլոբալ տաքացնումն է, ինչո՞ւ են տարբեր երկրներում միաժամանակ հրդեհներ բռնկվել, գլոբալ տաքացումը ինչպե՞ս է ազդում հրդեհների վրա։ Նրա խոսքով՝ գլոբալ տաքացումը ազդում է հրդեհների ինչպես առաջացման, այնպես էլ տարածման վրա։ 3 օթերևութաբանական գործոն կա․ խոնավություն, տաքություն, քամի։ Այս գործոնների ցուցիչները վերջին տարիներին գլոբալ տաքացման պատճառով աճել են։ Օրվա շոգ եղանակին աշխարհում  ջերմության 2 աստիճան բարձրացումը ավելի է զգացվում։ Մյուս կողմից՝ Մանավգատում(Անթալիայի շրջաններից մեկն է, որը հրդեհի օջախներից մեկն է) այրվող հումքը չափազանց չոր էր։Եթե այնտեղ  քայլեք, փշրվող տերևների ձայն կլսեք։ Այն անվանում ենք չորացած ճյուղերից կրակի ծածկոց։ Ամռանը այսպիսի եղանակային պայմաններում մեկ կայծն անգամ հրդեհ է առաջացնում, իսկ նոյեմբերին՝ ո՛չ, քանի որ այրման ենթակա հումքը խոնավ է։ Թե որքան են աճել հրդեհները, լավագույն պատասխանն է՝ աշխարհում գլոբալ տաքացում է։ Կա պարամետրերի աճ։ Գլոբալ տաքացման աճը 60 տոկոսով ավելացնում է տարերային աղետները։ Բացի այդ՝ անտառային հրդեհները նույնպես տարերային աղետ են և ցույց են տալիս մեկը մյուսի հետ կապված լինելը։

Սովորաբար անտառային հրդեհները տեղի են ունենում ամռան ամիսներին, սակայն այդ ամիսները Թուրքիայում երկարել են, սեպտեմբեր ամիսն արդեն ամառվա մեկ ամսվա տեղն է գրավել, այդ իսկ պատճառով հրդեհավտանգ շրջանը նույնպես երկարել է։ Պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկել․ հրդեհի ռիսկային օրեր գոյություն ունեն։ Չափազանց բարձր ջերմաստիճանի դեպքում անտառ մուտք գործելը պետք է արգելվի։ Մասնագետի կարծիքով՝ գլոբալ տաքացման հետ մեկտեղ մարդկային գործոնը պիտի աչքի առաջ ունենալ։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտարարել է Ստամբուլի տարածքում բոլոր անտառային գոտիների մուտքի արգելք՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ հաշվի առնելով երկրում ստեղծված հրդեհավտանգ վիճակը և կանխարգելիչ միջոցառումների հրատապ լինելը ։ Նշենք, որ թուրք հանրությունը՝ նույնիսկ անտեսելով համավարակը, ամառվա ամիսներին նախընտրում է իր հանգիստն անցկացնել անտառներում, ինչը ավելացնում է հրդեհի հավանականությունը(խորոված են անում)․․․․Տեղեկացնենք, որ նմանատիպ արգելք է սահմանվել նաև Թուրքիայի 31 շրջաններում՝ տարբեր ժամանակահատվածներում։

Լրագրող Ահմեդ Հաքանը անդրադարձել է հրդեհի մասին սոցցանցերում շրջանառվող տարատեսակ մեկնաբանություններին՝ «Սոցիալ մեդիայում նույնպես հրդեհի չափ վտանգավոր միաջավայր է։ Մի կողմը բացականչում ՝ «Իսլամական գրոհայինները, ահաբեկիչները այրեցին», մյուս կողմը գոռում է՝ «Այրեցին, որ հյուրանոց կառուցեն»։

Ըստ լրագրողի՝ մի  կողմը հրդեհից ջանում է քաղաքական ընդդիմություն ստեղծել, մյուսը՝ իրեն կոտորում է, որպեսզի հրդեհը «չդիպչի»  իշխանությանը։ Անկողմնակալ մեկնաբանություն չկա, սառնասիրտ վերլուծություն չկա։ Չկա գիտության վրա հիմնված մոտեցում։ Գիտական եզրակացություն չկա։ Դրականն ու բացասականը միաժամանակ մեջտեղ դնելը չկա։ Իրողությունը հասկանալու ջանքերը չկան։

«Այս միջավայրը, ա՛խ, այս միջավայրը՝ նվազագույնը հրդեհի չափ վտանգավոր է»-գրում է Ահմեդ Հաքանը։

Սակայն, նույն սոցցանցերում չես կարող անտարբեր լինել աղետի գոտում հայտնված թուրք քաղաքացու բարկության ճիչին, որն ուղղված է գործող ռեժիմին․«Գետինը մտնի ձեր ազգայնամոլությունը, գետինը մտնի ձեր կառավարումը․․․ այրվում ենք»։

227528144_824073868312328_2829726833611711093_n.jpg (143 KB)

228401499_1007538040073049_3401228991431355149_n.jpg (35 KB)

139547.jpg (28 KB)

 

 Լիլիթ Պողոսյան

Թուրքիա

Տպել
4923 դիտում

Լեռնագոգ համայնքում հարգանքի տուրք մատուցեցի և ներկա գտնվեցի Սուրբ Նարեկ եկեղեցու բացման արարողությանը. Մանավազյան

Հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ․ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իր պոլոզ պատմությունները. Գյումրիում կայացավ «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը

Արտակ Դավթյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

Պաշտանության նախարարն ու ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակի

«Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Ալեն Սիմոնյանը պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Աղավնաձորում բացվեց Արցախյան պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքար

Էմանուել Մակրոնի վրա ձու նետած տղամարդը ձերբակալվել

Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Հայաստանում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը․ դեսպանատան հայտարարությունը

Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում

Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Արցախում յուրաքանչյուրը, անկախ գտնվելու վայրից, մեկ րոպեով դադարեցրել է շարժը (տեսանյութ)

Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին

Վթար Իսակովի պողոտայում. բախվել են երեք մեքենաներ (լուսանկարներ)

COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. առցանց քննարկման օրակարգում 2 հարց է եղել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Դիմումը պետք է ներկայացվի միջոցառման օրվանից առնվազն 10 օր առաջ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ

Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա՝ քննարկելու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին

Լուսինե Ալեքսանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից

Առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահին

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին կաշառք տալու գործն ուղարկվել է դատարան

Արդարադատության բարեփոխումների օրակարգում ԱՄՆ-ն ՀՀ-ի առանցքային գործընկերներից է. Անդրեասյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Զորամիավորումներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Միշտ ասել եմ ու ասում եմ` ես Շուշի կմտնեմ. Սասուն Միքայելյան

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք». շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի մասին

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Վարչապետը Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց, Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել