Երևան
7 °C
Ազգային ժողովը քվեարկությամբ երեկ ընդունել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
Ծրագրին կողմ է քվեարկել 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Իր եզրափակիչ խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող և վիրավորական խոսույթից զերծ միջավայրի ձևավորումը և այդ միջավայրի ձևավորման արդյունքում, այդ միջավայրում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգն սպասարկելը, այդ օրակարգի շուրջ ազգային միասնություն ձևավորելը և լավագույն ներուժը մեր ժողովրդի ու պետության այս օրակարգի շուրջ համախմբելը մեզ համար կարևոր առաջնայնություն է: Ես կրկին այս օրակարգի սպասարկման շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին:
Մենք պատրաստ ենք գործել ըստ այսմ, և մենք պատրաստ ենք լինել քաղաքական դաշտում՝ խորհրդարանում, կառավարությունում, ամենուր համարժեք: Մենք կլինենք համագործակցային այնտեղ, որտեղ կա համագործակցության հնարավորություն: Մենք կլինենք ծայրահեղ համբերատար բոլոր այն կետերում, որտեղ չկա համագործակցության հնարավորություն: Մենք կլինեք ծայրահեղ համբերատար սադրանքի միջավայրում և մթնոլորտում, բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը փորձի ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը անարգել: Դա պարզապես անթույլատրելի է, և սա ժողովուրդը մեզ ուղղակի չի ների: Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս, թե ամենամեծ քննադատությունը, որը մենք ստացել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում, ո՞րն է եղել՝ մեզ անընդհատ քննադատել են թավիշի մեջ, անընդհատ թավշյայի մեջ, երբեմն անողնաշարություն դրսևորելու մեջ: Որքանո՞վ է դա արդար, որքանո՞վ՝ անարդար՝ ուրիշ խնդիր է: Այո, մենք պիտի ամեն ինչ անենք՝ ձևավորելու մի այնպիսի մթնոլորտ և միջավայր, որ այսպիսի հասկացությունները՝ թավշյա հասկացությունը, աչք չծակի: Բայց, ցավոք, այստեղ էլ այն դեպքն է, երբ մենք դա միայնակ անել չենք կարող: Հետևաբար, բոլորին հրավիրում ենք այսպիսի մթնոլորտ և միջավայր ձևավորելու և այս հարցում կցուցաբերենք առավելագույն պատրաստակամություն:
Ուզում եմ ելույթս ավարտել կրկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամներին շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասելով: Մենք իրար հետ այս ճանապարհն սկսել ենք՝ մեր աչքի առաջ երազանք ունենալով, և մենք չպետք է վախենանք գնալ այդ երազանքի ետևից:
Այդ երազանքն ազատ, ուժեղ, երջանիկ Հայաստանն է, ազատ, ուժեղ, երջանիկ Արցախը»:
Եզրափակիչ ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
© 2024 Հայկական ժամանակ