Դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու պայմանավորվածություն կա, դասերը կլինեն ամեն օր. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում հրավիրված խորհրդակցությանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։

Համավարակի կանոններն ուշադրության կենտրոնում են

«Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը` շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը:

Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:

Առաջին դասարանցիների հանդիսությունները բացօթյա և մեկ օր շուտ

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:

Դպրոցներում կգործեն երկարօրյաները և բուֆետները

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:

«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:

Նոր լաբորատորիաների հարցն առաջնային է

Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ: Նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով: Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր: Հատկանշական է, որ մայրաքաղաքի դիմորդների շրջանում եղել են նաև մարզային բուհեր դիմողներ: Նախընտրելի մասնագիտությունների սանդղակը ևս մոտ է մարզային արդյունքներին` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, բուժական գործ, իրավագիտություն, տնտեսագիտություն, դիզայն և ճարտարագիտություն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` ինչպես մարզերում, Երևանում ևս մտահոգիչ է հատկապես մաթեմատիկայի միջին միավորը, որը կազմել է 10,6 միավոր: ԲՏՃՄ ուղղության մյուս առարկաների միջին միավորները ևս ցածր են: «Հանրակրթական նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, իսկ հետագայում՝ լրամշակվելուց հետո, ներդրվելու է ողջ հանրապետությունում, մենք բնագիտամաթեմատիկական ուղղության առարկաների ուսուցման որակը բարելավելու առաջնային խնդիր ենք դրել: Տավուշում այս տարի նոր չափորոշչի փորձարկմանը զուգահեռ՝ բոլոր դպրոցներին ապահովել ենք բնագիտական առարկաների լաբորատորիաներով և համակարգչային նոր սարքավորումներով: Աշխատում ենք անել ամեն ինչ, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովվեն նոր բնագիտական լաբորատորիաներով, որոնք ուղղակիորեն կնպաստեն այդ առարկաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մասնագիտական աջակցություն դպրոցներին

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է պարզաբանումներ պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների, ուսումնական և թեմատիկ պլանների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ը հրապարակել է օրինակելի թեմատիկ պլանները, որոնք ուսուցիչները կարող են ներբեռնել էլեկտրոնային մատյանների համապատասխան բաժիններում: Հրապարակվել է նաև «Ինչպես սկսել ուսումնական տարին» էլեկտրոնային ուղեցույցը: Նշվել է, որ դպրոցի ուսուցիչներին և տնօրեններին ցուցաբերվող մեթոդական աջակցության աշխատանքները կլինեն շարունակական: Այդ նպատակով նախատեսվում են մի շարք վերապատրաստումներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ նոր իրավական ակտերի, մասնավորապես դպրոցի տնօրենի ընտրության կարգի վերաբերյալ:

Տնօրենները հարցեր են ուղղել ֆինանսավորման կարգի, տարիֆիկացիաների, դասացուցակների կազմման և այլ խնդիրների վերաբերյալ:

Տպել
2513 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին