Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի. մարզպետն այցելել է թիվ 41 դպրոց

Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի: Ցավոք, մարզի որոշ գյուղական համայնքներ առաջին դասարանցիներ չունեն: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

«Իրականում այդ գյուղերը շատ փոքր բնակչությամբ են, ցավոք, բայց մենք պիտի շարունակենք այդ տարածաշրջանները զարգացնել, որպեսզի մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, ավելի շատ մարդիկ գնան ապրելու, և նման խնդիրներ չլինեն»,- ասաց Հովհաննես Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ շուտով առաջին դասարանցիների պակաս չի լինի կապված նախորդ տարիների ծնելիության բարձր մակարդակի հետ։

Շիրակի մարզպետն առաջին դասարանցիներին ուղղված իր շնորհավորանքն հղեց Գյումրու Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 41 դպրոցում՝ այն դպրոցում, որտեղ ինքը դպրոցական առաջին քայլերն էր արել: «Գիտելիքից թանկ, գիտելիքից կայուն, գիտելիքից մնայուն բան չկա աշխարհում։ Գիտելիքն է, որ մեր ձեռքը բռնած՝ տանում է հետաքրքիր ճանապարհ, որը կոչվում է կյանք»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը կարևորեց համավարակի պայմաններում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ դասերն անցկացնելը՝ նշելով, որ ԿԳՄՍ փոխնախարարը խոստացել է մի քանի օրվա ընթացքում դպրոցներին հավելյալ միջոցներ տրամադրել սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար։

Ի դեպ, գիտելիքի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր այցելել է «Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 դպրոց», որտեղ ներկա է գտնվել առաջին դասին նվիրված միջոցառմանը։
27 տարի առաջ Հովհաննես Հարությունյանը որպես առաջին դասարանցի նույն դպրոցն է հաճախել և այսօր ողջունել ու բարի երթ է մաղթել դպրոց ոտք դրած 80 առաջին դասարանցիներին․ «Սիրելի փոքրիկներ բարով եք եկել դպրոց, ձեզ մեծ ու հետաքրքիր ճանապարհ է սպասվում դեպի գիտելիքի աշխարհ։ Առաջին անգամ թիվ 41 կրթահամալիր մուտք եմ գործել 27 տարի առաջ և դա իմ կրթություն ստանալու առաջին քայլերն էին, այսօր շատ յուրահատուկ զգացում ունեցա, երբ կրկին հարազատ դպրոց ոտք դրեցի՝ շնորհավորելու ձեզ ու ձեր ծնողներին։ Վստահ եմ՝ դուք մեր ապագա մեծ ու հաջողակ մասնագետներն եք, բարի երթ ձեզ»։
Տպել
1032 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե