Իմ սրտով չէ, բայց կանոն է, պետք է հետևել. դպրոցներում ուսուցիչները պատվաստվում են, երեխաներն էլ դիմակ են դնում

Արդեն երեք օր է, ինչ մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սակայն այս տարի ևս համավարակն ու դրանից բխող սահմանափակումներն ու հակահամաճարակային կանոններն ուղեկցում են աշակերտներին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դասերը սեպտեմբերի մեկից անցկացվում են ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից։ Բայց դիմակներ դնելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը դեռևս առաջնային ուշադրության կենտրոնում են, որպեսզի դասերը բնականոն հունով ընթանան, այլ ոչ թե առցանց տարբերակով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով էլ՝ ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը պիտի ակտիվ կերպով մասնակից դառնան ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստման գործընթացին:

Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի անձնակազմն ու ուսուցչական կազմի 60 տոկոսը, օրինակ, արդեն պատվաստվել է։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ 30 ուսուցիչների մի մասն արդեն պատվաստվել է, որոշներն էլ հերթագրվել են՝ պատվաստվելու համար: Կան ուսուցիչներ, որ նախընտրում են պատվաստվելու փոխարեն 14 օրը մեկ իրենց հաշվին թեստ հանձնել:

«Մեր ուսուցիչներից, որոնք չեն պատվաստվել, արդեն հերթագրվել են կամ հերթագրվում են, այսինքն՝ պատվաստման գործընթացը շարունակվում է։ Բոլորը դրական են վերաբերվում ու իրենց դրական կարծիքն են հայտնում պատվաստվելու վերաբերյալ: Պարտադրանք տնօրինության կողմից չի եղել, քանի որ ուսուցիչներն արձակուրդին են պատվաստվել և իրենց կամքով: Ունենք ուսուցիչներ, որ դեռևս երկրորդ դեղաչափին են սպասում, ունենք, որ արդեն ստացել են երկրորդ դեղաչափը: Որոշներն էլ կան, որ կողմնակի առողջական խնդիրներ ունեն, խրոնիկ հիվանդություններ, իրենց կամքով չեն ուզում պատվաստվել, սակայն պատրաստ են թեստ հանձնել և բացասական արդյունքով գալ դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանը, որը նույնպես պատվաստվել է քովիդի դեմ և այսօր էլ ստանալու էր պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Ավետիսյանի խոսքով՝ դպրոցի ուսուցիչները վարակվել և առողջացել են քովիդից դեռ 2020 թվականին, երբ Հայաստանում ռազմական դրությունն էր հայտարարվել: Եթե բոլորը հետևեն քովիդի դեմ կանոններին, ապա հնարավոր կլինի հաղթահարել վարակն ու խուսափել դասերը հեռավար անցկացնելուց. «Հեռավարը, կես քանակով դպրոց հաճախելը բացասական է անդրադառնում աշակերտների վրա: Բոլոր դասարաններում ունենք տուփերով դիմակներ, որոնք երեխաները պարբերաբար փոխում են։ Բուժքույր ունենք, որ շրջում է՝ տեսնելու համար որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ: Ծնողները միայն շնորհակալություն են հայտնում, որ ամբողջական կազմով երեխաները գալիս են դասի»,- հավելեց նա:

Նույն դպրոցի փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Մկրտչյան Որմիզդուխտի խոսքերով ևս՝ ուսուցիչները պատվաստվելուն դրական են վերաբերվում. «Ես նույնպես պատվաստվել եմ և դրական եմ վերաբերվում պատվաստումային գործընթացին, քանի որ համավարակի պայմաններում պետք է յուրաքանչյուրս մտածենք մեր բոլորի մասին, մեր ազգի մասին»,- ասաց նա:

Սպանդարյանի անվան դպրոցն ունի շուրջ 500 աշակերտ, բոլորը դասերի ընթացքում պետք է պարտադիր դիմակ դնեն և հետևեն կանոններին: Երեխաներից շատերի խոսքով՝ դիմակն անհարմար է ու մի քիչ էլ խանգարում է իրենց: 4-րդ դասարանում սովորող Սարգիսը մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ կանոն է, պետք է հետևել, բայց իր սրտով չէ դիմակ դնելը: Ուզում է՝ առանց դիմակ դասի նստել. «Մեկ-մեկ լինում է, որ ուզում եմ հանել, բայց ուսուցիչներն ասում են՝ վիրուսից եմ պաշտպանվում, ասում են՝ շատ վտանգավոր վիրուս է»: 1-ին դասարանում սովորող Դավիթն էլ ասում է՝ դիմակ պարտադիր պետք է դնել՝ իրեն և իր ընկերներին պաշտպանում է, «վախենալու» վիրուս է:

«Դասարանում երեխաների դիմակ դնելուն և ուսուցիչների պատվաստվելու վերաբերյալ էլ ծնողները տարբեր կարծիքներ ունեն: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ասում էին՝ ստիպված են երեխաներին դիմակ դնել տալիս, որ դպրոցը տուգանք չկրի, ու վնաս չտան. «Ես դեմ եմ պատվաստմանը, մեր ուսուցիչները մեր համար թանկ մարդիկ են, չեմ ցանկանա, որ պատվաստվեն, գուցե ինչ-որ խնդիր լինի: Ինձ վիրուսը չի անհանգստացնում»,- ասաց ծնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

«Դպրոցին վնաս չտանք, եթե չվախենանք, ոչինչ չի լինի, ես վիրուսով վարակվել եմ և տարել եմ շատ ծանր, բայց նորմալ է: Ով ցանկանում է, նա էլ պետք է պատվաստվի: Այնպիսի մարդիկ են պատվաստվում, որ ընդհանրապես կարիք չկա պատվաստվելու: Ավելի լավ է նորից վիրուս տանել, քան պատվաստվել»,- ասաց մեկ ուրիշ ծնող:

Նրանց կողքին կային նաև ծնողներ, որոնք կողմ էին պատվաստվելուն, և իրենք նույնպես պատվաստվել էին. «Պետք է վստահել պատվաստանյութերին: Ես, օրինակ, կորոնավակով եմ պատվաստվել: Դիմակ դնելուն դեմ եմ, ինձ թվում է, որ վիրուսի տարածումը կապ չունի դիմակի հետ: Կարծում եմ՝ պատվաստանյութերը հենց այդպես դուրս չեն եկել»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից Հովհաննես Ղազարյանը:

Մերի Խաչատրյան

Տպել
1689 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը