«Միասին ընդդեմ կոռուպցիայի». հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի հրավեր դատախազությունից

06/09/2021 schedule15:58

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 14-ից 35 տարեկան քաղաքացիները (հեղինակ-ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):

Մրցույթի շրջանակներում նշված տարիքային խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ կամ տեսահոլովակներ և մինչև 2021թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքին՝ ըստ համապատասխան կարգավորումների:

Ներկայացվող պաստառներում և տեսահոլովակներում պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հեղինակների պատկերացումները:

Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի հակազդման միջազգային համագործակցության շրջանակներում՝ այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարի համընդհանուր ընկալման ձևավորման, դրանում երտասարդության ներգրավվածությունը խրախուսելու նպատակով:

Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման, գնահատման և հաղթողների որոշման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի վերոնշյալ պաշտոնական կայքում:

Մրցույթն անցկացվում է «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Աշխատանքները ներկայացվում են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չիներեն, ֆրանսերեն և ռուսերեն:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում և հաղթողների որոշման գործընթացն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում մրցույթի կազմակերպչի կողմից՝ մասնակցություն ունեցած այլ երկրների իրավասու մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ ձևավորված մրցութային ժյուրին ընդունված բոլոր աշխատանքներից  մինչև 2021թ. հոկտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում ընտրում են սոցիալական գովազդի լավագույն 50 պաստառները և լավագույն 50 տեսահոլովակները, որոնք հրապարակվում են մրցույթի պաշտոնական կայքի «Մասնակիցների աշխատանքները» բաժնում՝ առցանց քվեարկության նպատակով:

Երկրորդ փուլում՝ 2021թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվում է առցանց քվեարկություն, որին կարող են մասնակցել մրցույթի պաշտոնական կայքի բոլոր այցելուները:

Հաղթող (առաջին տեղ) և մրցանակակիրներ (2-րդ և 3-րդ տեղեր) են ճանաչվում այն մասնակիցները, որոնց աշխատանքներն առցանց քվեարկության արդյունքում ստանում են ամենաշատ ձայները:

Մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումը, հաղթողների և մրցանակակիրների հայտարարումը, կազմակերպչի կողմից վերջիններիս պարգևատրման արարողությունը տեղի կունենա  Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա (դեկտեմբերի 9) շրջանակներում:

Նախորդ տարիներին «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական մրցույթին մասնակցած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները՝ հանրապետության մի քանի բուհերից,  արժանացել են տարբեր մրցանակների:     

Տպել
597 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր