Կորոնավիրուսն ամենից շատ տարածված է Երևանում. տարածվածության ցուցանիշն աճել է 26 տոկոսով

Կորոնավրուսային համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ: Դելտա շտամը դեռ տարածվում է և աչքի է ընկնում վարակվածության մեծ ցուցանիշով: Ըստ մասնագետների՝ այն թիրախավորում է նաև բոլոր տարիքային շեմի երեխաներին:

Մեր երկրում, սեպտեմբերի 7-ի տվյալների համաձայն, մանկապատանեկան տարիքային խմբում վերջին 14 օրվա ընթացքում դեպքերի թիվը աճել է 1-4 անգամ, 6-18 տարեկանների շրջանում՝ 1.2 անգամ, 18-23-ի շրջանում՝ 1.3:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:

Դրան զուգահեռ, ըստ առողջապահության նախարարության որոշման, սեպտեմբերի 6-ից  Հայաստան մուտք գործող երեխաների համար գործում է կորոնավիրուսի դեմ թեստավորման նոր կարգը: Եթե նախկինում առանց թեստավորման երկիր կարող էին մուտք գործել մինչև 1 տարեկան երեխաները, ապա հիմա տարիքային շեմը բարձրացել է մինչ 6 տարեկան, 11 ամսական, 29 օրական:

Սակայն եթե դելտա շտամի դեպքում թիրախավորված են երեխանները, և նրանց մոտ արտահայտվում են ախտանշանները, մի՞թե այդ դեպքում երեխաները վարակի տարածման աղբյուր չեն հանդիսանում, Աբովյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և հիմնականում բոլոր երկրները թեստավորման տարիքային շեմը բարձրացրել են երկիր մուտք գործող երեխաների համար: Կա երկիր՝ 13 տարեկանից է պահանջում, երկիր կա՝ 6-7 տարեկանից: Իրականացրել ենք մշտադիտարկում, վեր ենք հանել երկիր մուտք գործած երեխաների ՊՇՌ թեստի դրական արդյունքները, և դրանք բավականին ցածր տոկոս են կազմել: Դրա համար որոշեցինք այդ սահմանափակումը նվազեցնել՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա»,- ընդգծեց առողջապահության մասնագետը:

Ռոմելա Աբովյանի խոսքով՝ վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը 1.2 է, այսինքն՝ վարակի տարածվածության ցուցանիշը 26 տոկոսով աճել է: Քովիդ դրական արդյունքները յոթ օրվա ընթացքում կազմել են 8.8 տոկոս՝ նախկին 8.3 տոկոսի փոխարեն: Քովիդի դեպքերը ամենից շատ գրանցվում են Երևանում, մարզերից՝ Արմավիրի և Վայոց ձորի մարզերում: Հայաստանը, ըստ Եվրամիության ցուցանիշների, գտնվում է կարմիր գոտում:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ մեզ մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246.997 դեպք, որից 230.820-ը՝ առողջացած, 4968-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.040 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.594.150 թեստավորում:

Երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, 14 մահվան դեպք:

Մերի Խաչատրյան

Տպել
1372 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին