Բնակելի տների անմիջական հարևանությամբ սգո սրահ է կառուցվում. մարզի դատախազի գրությունը մարզպետին

Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից  ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել  է ուսումնասիրություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության հիման վրա մի քաղաքացու կողմից համայնքի բնակելի տների անմիջական հարևանությամբ կառուցվում է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար շինություն՝ «սգո սրահ»։

Այդ հանգամանքն առաջացրել է տվյալ թաղամասի բնակչության դժգոհությունը՝ պայմանավորված նրանով, որ սրահում նախատեսվող ծիսակատարությունները, դրանց մասնակցելու համար հաճախակի փողոց ժամանողների ենթադրվող մեծաքանակությունը և հոգեբանական, տրամաբանական մի շարք այլ գործոններ կարող են խաթարել բնակչության բնականոն կյանքը։

 Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավարի և ավագանու կողմից չեն կատարվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որի համաձայն՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Այսինքն առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսելող նորմատիվ իրավական ակտ՝ հաշվի առնելով նաև, որ թե՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, և թե՛ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված են նույնանման կարգավորումներ, որոնց նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումն ու մշակութային կյանքի կազմակերպումն են, որոնք համայնքի պարտադիր խնդիրներ են։

Ըստ  ուսումնասիրության շրջանակներում ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված պարզաբանման՝ համայնքի ղեկավարը չի կարող տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու կամ իրականացնելու թույլտվություն՝ առանց ավագանու կողմից սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ընդունման։

Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարզի մյուս համայնքներում, ևս, ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջներ։ Ստացված պատասխան գրության և կից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ: Վերջինս ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար, և հղի է կոռուպցիոն ռիսկերով։

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից և հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների դիմումը, հավաքված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։

Բացի այդ, ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ նմանատիպ խնդիրները կարող են ավելի տարածական լինել՝ ՀՀ դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կնախաձեռնի նաև հանրապետության մյուս մարզերի համայնքների կտրվածքով:

Տպել
2033 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են