Տեղի է ունեցել Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համատեղ համաժողով

13/09/2021 schedule12:17

Տեղի է ունեցել Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը տեխնոլոգիաների և մեդիայի դերի վերաբերյալ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ:

Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը:

Քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու իրավունքների հաստատություններ:

Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի և արդյունավետ:

Բացման խոսքով հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը քննարկմանը ներկայացրել է hասարակության իրազեկման ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները և այդ աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։
Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։

Համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ տրամադրում է խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն։

Մյուս կարևոր ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման արշավն է։ Դեմ եմ բռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները։

Տպել
603 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից