Երևան
27 °C
Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել, ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.
«ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետության կողմից մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:
Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
Արդյունքում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել:
Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը: Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելնելով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:
Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել
Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեղավոր ենք, որ անընդունակ եղանք սրան ու իր նման բեդովլաթ պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը. Բաբաջանյան
Երևանում և Կապանում 2 օրում 6 ահազանգ է եղել օձերի առկայության մասին
Հունիսի 29-ը Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել
Էջմիածին քաղաքում խանութ է հրդեհվել
Գեղարքունիքի գյուղերից մեկում հայրը գոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին
Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված
Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ
Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին
«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը
ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ
Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան
ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ
Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին
Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
«Յանդեքսի» որոշ վարորդներ ակցիա են իրականացրել, որոշել՝ կաթվածահար անել ոլորտը. ընկերությունը թանկացրել է միջնորդավճարը
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը
Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար
Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
© 2022 Հայկական ժամանակ