Մեր պահանջները իրավաչափ են, համաչափ են եւ հանգիստ կարող են կիրառվել. Ավանեսյան

Այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը բարձրաձայնեց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ չպատվաստված հանրային աշխատողները պիտի ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնեն, հակառակ պարագայում կա՛մ նրանք կկորցնեն իրենց աշխատանքը, կա՛մ նրանց գործատուները կտուգանվեն:

Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ, փաստորեն, պատվաստման գործընթացը չի հաջողվում, եւ Կառավարությունը որոշել է խնդիրը գցել իր ուսերից եւ այս անգամ էլ տեղափոխել գործատու-աշխատողների տիրույթ: Ապա մի քանի հարցադրումներ արեց.

«Առաջին՝ սա աշխատողի պարտադիր բժշկական զննությունն է, որը հստակ կարգավորված է աշխատանքային օրենսգրքով: Ի դեպ, որի ենթակա աշխատողների ցանկը պիտի բխի աշխատանքային օրենսգրքի 249 հոդվածից, որտեղ պատվաստման որեւէ պահանջ չկա: Երկրորդ՝ ո՞վ պիտի վճարի թեստի համար՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն, ու եթե հանրային առողջության հարցն այդքան կարեւոր խնդիր է դրված, ապա ինչո՞ւ պետությունը չի մասնակցում այդ գումարի վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի:

Չորրորդը՝ ինչո՞ւ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ ի հայտ բերելով նոր խնդիրներ եւ վեճի առարկա ստեղծելով աշխատանքային հարաբերություններում: Եվ հինգերորդը՝ աշխատանքային օրենսգրքին հակասող թեստավորման այս պարտադրանքը ի՞նչ սոցիալական հետեւանքներ կունենա զանգվածային ազատումների եւ ամսական 30 հազար դրամ միջինը լրացուցիչ ծախսերի հետեւանքով»:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Համավարակի մեկնարկի պահից սկսած՝ կիրառել ենք շատ լայն գործիքակազմ: Համավարակը հաղթահարելու, այսպես ասած, հույսը պատվաստումն էր: Բոլորս սպասում էինք, որ գիտական միտքը, ֆիլանտրոպները, արտադրողներն ու տարբեր երկրներ մեկտեղելով ուժերը՝ կկարողանան ստեղծել կանխարգելիչ արդյունավետ միջոց, որը կօգնի նվազեցնել վարակի տարածումը: Պատվաստանյութը ստեղծվեց, անցավ փորձարկման ընթացքները եւ այսօր լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով, որ արդեն իսկ իրականացվել է 5 միլիարդից ավելի պատվաստում:

Ըստ նախարարի՝ երկրներ կան, որտեղ արդեն բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է:

Թադեւոս Ավետիսյանը, արձագանքելով Ավանեսյանին, ասաց. «Արդյոք դուք որպես նախարար իրավունք ունեի՞ք տալու պատվաստմանը վերաբերող նման հրաման, որը ուղիղ հակասում է աշխատանքային օրենսգրքին: Ավանեսյանն էլ արձագանքեց՝ առողջապահության նախարարի բոլոր հրամաններն ունեն իրավական հիմք:

«Մեր պահանջները իրավաչափ են, համաչափ են եւ հանգիստ կարող են կիրառվել: Այսօր բազմաթիվ նման միջոցառումներ շատ երկրներ կիրառում են: Սա բացառիկ միջոցառում չէ, որ միայն մենք ենք կիրառում: Ես լիահույս եմ, որ մեր երկրում գործընթացը լիարժեք անցնելու է, եւ քաղաքացիներն ստիպված չեն որեւէ ծախս կատարել, որովհետեւ պետությունը հոգացել է պատվաստման ողջ ծանրաբեռնվածությունը»,- եզրափակեց նախարարը:

Տպել
1012 դիտում

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել