Իրանը պետք է շարունակի դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ երկիր, բեռների փոխադրումը կանգ չի առնելու. Սուրեն Պապիկյան

Ադրբեջանը երեկ հաստատել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում իրանցի վարորդների ձերբակալման մասին տեղեկությունը: Արդյոք ՀՀ-ն նման ռիսկ հաշվի չէ՞ր առել, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդրի կարգավորման ուղղությամբ:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ այդ ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են:

«Ենթադրվում է, որ եռօրյա ժամկետում բաց կթողնեն այդ քաղաքացիներին, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունն իր դիվանագիտական ուղիներով է աշխատում: Խնդիրն այս պահին այնքան էլ մեր դաշտում չէ: Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերը Ադրբեջանի անելիքն է, մենք չենք կարող որոշում ընդունել: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև այդ հատվածում նախնական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված, բայց Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուրվագծված է»,- ասաց Պապիկյանը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա, ըստ փոխվարչապետի, ցուցանիշի նվազում չկա:

«Բեռների փոխադրումն Իրանից Հայաստանի Հանրապետություն կանգ չի առնելու: Մենք հիմա ունենք այլընտրանքային եղանակներ՝ բոլոր բեռները ՀՀ ցանկացած հատված տեղափոխելու, նաև Իրանը պետք է շարունակի դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ երկիր»,- վստահ ընդգծեց փոխվարչապետը:

Փոխվարչապետը նշեց, որ 3 անշարժ և 2 շարժական ոստիկանական միավոր կա այդ ճանապարհահատվածում, որոնք ուղեկցում են բեռնատարներին:

«Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան-Տաթև ուղղությամբ, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, կուղեկցեն ոստիկանները, քանի որ առանց ոստիկանության ներկայության, կարող են խնդիրներ առաջանալ: Բայց հիմնականում խուսափում են այդ ճանապարհից, որովհետև գերբեռնված են այդ մեքենաները: Հաշվի են առնում այն հանգամանքը, որ անգամ փոքր քարից կարող է անցանկալի հետևանքներ լինել: Իսկ միջին չափի մեքենաները կարող են երթևեկել»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Պապիկյանի խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքի ավարտից հետո երթևեկությունն առանց խնդիրների կկազմակերպվի այդ հատվածով: Միակ խնդիրը կարող է ծագել Սատանի կամուրջ կոչվող տարածքում, որը Տաթևի հատվածում է: Որպես այլընտրանք սկսվել է Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը: Սուրեն Պապիկյանն ասաց՝ հողային աշխատանքների մեկնարկը տրված է, մինչ տարեվերջ նպատակ կա ունենալ այդ ճանապարհի գրունտային տարբերակը:

«Դա ենթադրում է, որ մենք կունենանք Կապանից Տաթև, այնուհետ Տաթևից մինչև Լծեն Ն2 նոր գեղեցիկ ճանապարհ բոլոր մեքենաների ազատ տեղաշարժի համար»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Սամսոն Մատինյան

Տպել
1176 դիտում

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել