Երևան
6 °C
2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալներից 312 անձ աշխատում է: Տեղեկությունը «Հայկական ժամանակին» փոխանցեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բանտերում անազատության մեջ գտվող անձանց թիվը հասնում է 2026-ի, որից 1053-ը կալանավորվածներն են, իսկ 973-ը՝ դատապարտվածները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք ընդգրկվում են տարբեր բնույթի աշխատանքներում, մասնավորապես՝ աշխատանքներ կատարելու համար դատապարտյալներն ընդգրկվում են քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող եւ չվարձատրվող աշխատանքներում: Պայմանագրային հիմունքներով աշխատում են «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներն աշխատում են հիմնարկի սահմաններից դուրս՝ այլ գործատուի մոտ:
Դատապարտյալները համապատասխան աշխատանքներում ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 85-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով, կամ նրանց իրավունք է վերապահվում ինքնուրույն իրենք իրենց ապահովել աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով»,- հայտնում են նախարարությունից եւ մանրամասնում՝ դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինս՝ մասնագիտությունը:
Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի ուղղիչ հիմնարկի առջեւ դրված խնդիրներն իրականացնելուն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում աշխատող դատապարտյալների վերաբերյալ վիճակագրությունն ամփոփվում է կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններում:
Ստորեւ վիճակագրությունը՝ ըստ տարիների՝
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի աշխատանքներում ընդգրկված անձանց թիվը 2017-ին՝ 55 է, 2018-ին՝ 89, 2019-ին՝ 91, 2020-ին՝ 62, 2021-ի առաջին կիսամյակին՝ 45:
Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված անձանց թիվը 2017-ին եղել է 201, 2018-ին՝ 211, 2019-ին՝ 144, 2020-ին՝ 144, 2021-ի առաջին կիսամյակին՝ 102:
Իրենց համաձայնությամբ ոչ վճարովի աշխատանքներում ընդգրկված անձանց թիվը 2017-ին եղել է 238, 2018-ին՝ 203, 2019-ին՝ 27, 2020-ին՝ 36, 2021-ի առաջին կիսամյակին՝ 124:
Այլ գործատուների մոտ աշխատող դատապարտյալների թիվը 2017-ին եղել է 76, 2018-ին՝ 60, 2019-ին՝ 175, 2020-ին՝ 188, 2021-ի առաջին կիսամյակին՝ 41:
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը
Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)
«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին
Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջին․ Հարոյան
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
© 2024 Հայկական ժամանակ