Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)

18/09/2021 schedule19:50

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, զուսպ, բայց՝ ներկայանալի. Գյումրին այսօր իր օրն է նշում: Ընտանիքի հետ հանրապետության երկրորդ քաղաքում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գյումրում են նաև Կառավարության այլ անդամներ ու հյուրեր:

Այս տարի օրը կրում է «Գյումրի իմ սեր» խորագիրը: Օրվա շրջանակներում «Գյումրի» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքն անվանակոչվեց անվանի բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի անունով։ Տեղի ունեցավ հուշատախտակի բացման արարողությունը, որին մասնակցեցին մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, հանգուցյալ բժշկի հարազատներն ու մտերիմները։

«Պետք է Գյումրիով քայլեմ և շնորհավորեմ մարդկանց, գյումրեցիներին, այս հիասքանչ քաղաքի տոնը շատ կարևոր է բոլորիս համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ընտանիքի հետ Գյումրի եկած ԱԺ նախագահը:

Այսօր վերջապես սեփական տանիքն ունեցավ 30 տարուց ավելի տնակային պայմաններում գործունեություն ծավալած Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Շահագործման հանձնվեց 2019 թվականից կառուցվող շենքը: Ծրագրի ընդանուր արժեքը 56 մլն 111 հազար դրամ է։

Այնուհետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ներկա գտնվեցին 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսի բացմանը: 

Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, մահն աչքով տեսնելուց հետո անգամ մնացել է լավատես: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։

ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացան հեղինակի աշխատանքներին, զրուցեցին նրա հետ՝ մաղթելով ստեղծագործական նոր հաջողություններ։ Ցուցասրահը հիմնանորոգել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Շուրջ 4 մլն դրամի շրջանակներում տեղադրվել են պատուհանները, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ:

Օրվա առթիվ նախկին կենտրոնական գրադարանի տարածքում բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը:

Գյումրին, ըստ արժանվույն, գնահատեց և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին, աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի, շինարարության բնագավառում ծավալած բեղմնավոր գործունեության և արդյունավետ աշխատանքի համար՝ Վարդգես Արծրունուն: Գյումրու ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում բազմամյա արգասաբեր աշխատանքի, ներդրած նշանակալի ավանդի և քաղաքի համար կարևոր նշանակության նախագծերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալով» պարգևատրվեց Սուրեն Կուրազյանը, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի զարգացման գործում ներդրած ջանքերի և 30-ամյա աշխատանքային գործունեության առիթով՝ Վազգեն Մահտեսյանը:

«Գյումրի համայնքի հուշամեդալ» ստացավ նաև Ռոբերտ Օղլախչյանը՝ հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների, Գյումրիում անօթևանության խնդրի լուծմանը նպաստելու, բարեգործական գործունեության և մի շարք նշանակալի ծրագրերի իրականացման համար:  

Այսօր ողջ օրվա ընթացքում բաց են լինելու թանգարանները: 109 տարվա դադարից հետո Գյումրու հին թատրոնում, որն արդեն գործում է որպես Թումո Գյումրի, Հասմիկ Պապյանի կատարմամբ կրկին կհնչի «Անուշ» օպերան, որի պրեմիերան տեղի է ունեցել 1912 թվականին: Օպերային կատարումներին կհաջորդի «Բամբիռ» խմբի ռոք համերգը:

Այսօր իր նվերը Գյումրուն մատուցեց նաև շուրջ կես դար գործունեություն ծավալող «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը՝ «Իմ սիրո՜ւն քաղաք» երգով: Ի դեպ, խոսքերի հեղինակը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է, երաժշտությունը հեղինակել է համույթի ղեկավար Վիկոտրյա Մատինյանը: Պրեմիերան կայացավ այսօր:

Սամսոն Մատինյան

Տպել
2750 դիտում

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ

ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Գնել Սանոսյանը Հայաստան է հրավիրել Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով

Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձագանքել է Պաշտպանության նախարարության հայտարարությանը

ՀՀ կառավարությունն ու Ֆրանսիան առաջիկայում կմշակեն համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»

Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման չարաշահումներ

Արցախի պետական նախարարը պատասխանատուների հետ քննարկել է կորոնավիրուսային վիճակն Արցախում

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ժիլ Կարբոնյեին (լուսանկարներ)

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ. Ամերիաբանկ

Մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել 54-ամյա քաղաքացու դին (լուսանկարներ)

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը. ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է

Արմեն Գրիգորյանը Հելենե Սանդ Անդրեսենի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Տարեդարձը՝ առանց զույգի․ Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը նվեր է ստացել 620.400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Արմավիրում հողի մակերևույթին կդիտվի -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արտակ Զեյնալյանին. քննարկվել են միջազգային ատյաններում տարվող աշխատանքները