Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի կենտրոնական պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմաը ներկա են եղել քաղաքապետ Մարեկ Չեխմանն ու նրա տեղակալ Լիբոր Լեշակը և նախաձեռնության հեղինակ, քաղաքային խորհրդի անդամ Թելման Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոսքով հանդես է եկել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Ելույթ են ունեցել նաև Հայոց ցեղասպանության մասին գրքի չեխ հեղինակ Մարեկ Յանդակը և Պրահայի Ռժեպորիյի համայնքապետ Պավել Նովոտնին, ում ղեկավարության ներքո Արցախյան պատերազմի օրերին համայնքը հանդես է եկել հայ ժողովրդին սատարմամբ և Արցախի ճանաչմամբ։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմելով՝ դեսպան Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել Թելման Ներսիսյանին՝ նախաձեռնության և քաղաքային իշխանություններին՝ նախաձեռնությանն իրենց աջակցության, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորությանը՝ ժխտողականության դեմ պայքարի և ցեղասպանությունների կանխարգելման գործում։

Դեսպանը խոսել է նախորդ տարի Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի ցեղասպան մտադրությունների, հայերի բնաջնջման և հայ պատմամշակութային ժառանգության ոչնչացման փորձերի դեմ հայ ժողովրդի կողմից տարվող գոյութենական պայքարի, ապրելու և ստեղծագործելու անկոտրում ոգու և այդ համատեքստում նշյալ խաչքարի տեղադրման խորհրդանշական դերակատարության մասին։

Դեսպանը նաև կարևորել է ձեռնարկի նշանակությունը Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանի շրջանակներում։

Տպել
484 դիտում

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում. ԱՀ նախագահը՝ անվտանգության մասին

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ. Սեդրակ Վարդանյան

Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Փարիզ

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի 7 մարզերի ու Երևանի մի մասում մի քանի ժամով հոսանքազրկում է սպասվում

Հրդեհ Լոռու մարզի Դսեղ գյուղում. այրվել է անասնագոմն ու ներսում կուտակված անասնակերը

Ես ալ շվի կածեի, շվին մնաց ավերակների տակ. լիբանանահայ երաժիշտը փնտրում է գյումրեցուն, ում տարիներ առաջ սրինգ է նվիրել

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական

Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է. վերջիններիս կապը բացահայտվելուց հետո նա ինքնաբացարկ է հայտնել

Իսպանական հեղինակավոր թերթը լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը

Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

ՊՎԾ-ն Երեւանի քաղաքապետարանում շինթույլտվությունների վերաբերյալ տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

Կոնջորյանը և Գալջյանը քննարկել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները

Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ են անցկացվել, հարգանքի տուրք մատուցվել

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը

Հայաստանը ՔՈՎԻԴ-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Երկու տասնյակից ավելի գողություն կատարած երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Ապարանի Եղիպատրուշ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը (լուսանկարներ)

«Իմ կարողություններն իմ ապագան են»․ մեկնարկել է 6 օրյա ճամբար՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

Դոլարի և եվրոյի փոխարժեքները շարունակում են բարձրանալ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Ագրարային համալսարանում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

Վարչապետի որոշմամբ՝ Կառավարությունում նոր նշանակում է եղել

Մոսկվայում անհայտ տղամարդու կողմից արձակած կրակոցների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել, որոնցից 1-ը՝ երեխա

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. ՔԿ

Գորիսում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Երբեմն ագրեսիվ վարք է դրսեւորել, հորն էլ անցած տարի էին սպանել. մանրամասներ՝ կամրջի տակ մահացած հայտնաբերված տղայի մասին

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Դեկտեմբերի 6-ից 7-ը զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ

«Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր (լուսանկարներ)