Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը

Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության բարձրաստճան պաշտոնյաներ, գերատեսչությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Համաժողովը մեկնարկել է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանով, որին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի/«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, «Ռուսաստանի արտահանման կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան, «АЕОН Корпорэйшн» տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը, Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլք:   

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է․ «Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը լավ հարթակ կծառայի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր՝ անմիջական շփումների հաստատման և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի ու կոոպերացիոն լուծումների քննարկման համար: Մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել՝ այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ պետությունների հետ առևտրի և համագործակցության կայուն աճ: Ավելին՝ արդեն ակնհայտ է, որ մեծ մասամբ շնորհիվ եվրասիական ինտեգրացիոն ծրագրի, մեզ հաջողվել է զգալի թուլացնել համավարակի բացասական տնտեսական և սոցիալական հետևանքները: Ներկայիս բարդ իրավիճակում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեզ համար շարունակում է մնալ տնտեսության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը և դառնում է կարևորագույն դրական գործոն, որն ազդում է մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա»։

Փոխվարչապետն ընդգծել է արդյունաբերական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ու արտադրությունների զարգացման անհրաժեշտությունը, համատեղ նորարարական նախագծերի իրականացումը, որոնք թույլ կտան լինել մրցունակ արտաքին գործընկերների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպել լոգիստիկ շղթաների կառուցումը, արտահանմանն աջակցող կենտրոնների ստեղծումը: Նա նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում արձանագրվել է էական զարգացում տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման և առողջապահության ոլորտներում, ընդգծել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական և գազի շուկաների ձևավորման կարևոր նշանակության մասին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ելույթում նշել է, որ ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցությունը բավականին խոր արմատներ ունի և համոզմունք է հայտնել, որ համատեղ  ջանքերով հնարավոր է գտնել այնպիսի գլոբալ մարտահրավերների պատասխաններն, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը և համավարակը։ «Միասին մենք կարող ենք հասնել լավագույն արդյունքների և անգամ գերազանցել դրանք։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք դրական արդյունքներ համատեղ առևտրի շրջանակներում՝ 17 տոկոսից մի փոքր ավելին»,- նշել է  Ալեքսեյ Օվերչուկը՝ հավելելով, որ ապրանքաշրջանառության ներկայիս արդյունքները չեն կարող գոհացնել ռազմավարական գործընկերներին, քանի որ հնարավոր է և պետք է անել ավելին․ «Մենք լուրջ ներուժ ունենք, որպեսզի համատեղ առևտրի և ներդրւմների ոլորտներում աճ գրանցենք, իսկ ամենակարևորը՝ մենք ունենք համագործակցության արդյունավետ գործիքներ։ ՌԴ և ՀՀ ձեռնարկատերերը պետության կողմից աջակցություն են ստանում, կա հնարավորություն օգտագործելու ռուսաստանյան ինստիտուտների գործիքակազմը։ Այս ամենը կարող է նպաստել բիզնեսի զարգացմանը», - ասել է ՌԴ փոխվարչապետը և հույս հայտնել, որ համաժողովի շրջանակում Հայաստանն իր համար նորովի կբացահայտի Ռուսաստանը։ Այեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածքների համար։

«Մենք կանխատեսում ենք, որ այսօրվա միջոցառման արդյունքում կձեռնարկվեն նոր համատեղ նախագծեր, որոնք թույլ կտան լուրջ քայլ անել երկկողմ հարաբերություններում», - ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը և կոչ արել երկու երկրների գործարար շրջանակներին համագործակցել ոչ միայն ավանդական ոլորտներում, այլև ուսումնասիրել բոլոր նոր հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի տնտեսությունը թեև թուլացել էր նախորդ տարվա երկու ծանր շոկերից հետո, սակայն արագ վերականգնվում է։ «Առաջին կիսամյակի ընթացքում գրանցել ենք 5 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է արտահանումը։ ՀՀ կառավարության նոր ծրագրով մտադիր ենք անցնել ներդրումների վրա հիմնված աճի ապահովման մոդելին։ Այդ անցումն ապահովելու համար խոշոր կապիտալ ներդրումներ կիրականացվեն ենթակառուցվածների մեջ։ Մենք նախատեսում ենք ստեղծել 3 արդյունաբերական պարկ, որոնցում կցանկանայինք ներգրավել այլ երկրների ընկերություններին», - նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ ենթակառուցվածքային նախագծերում հայկական կողմը ուրախ կլինի ներգրավել ռուս գործընկերներին, որոնցից շատերն արդեն իսկ մասնակցում են խոշոր ծրագրերում:

Վահան Քերոբյանը նաև հակիրճ անդրադարձել է բիզնեսի որոշ խնդիրներին՝ առանձնացնելով ֆինանսների հասանելիության հարցը։ Նա նշել է, որ Հայաստանում կա լավ բանկային համակարգ, որն իր մասով ֆինանսավորում է Հայաստանի տնտեսությունը, սակայն գրեթե բացակայում են ֆինանսավորման մյուս աղբյուրները՝ արժեթղթերի և ֆոնդային շուկան։ Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ներդրումային ֆոնդերին, որոնք կօգնեն գործարարներին ստանալ ֆինանսական օժանդակություն։

Վահան Քերոբյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեության ակտիվացման մտադրության մասին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է մի շարք ծրագեր իրականացնել հայկական ընկերությունների գործունեության արդյունավետությունն ու արտադրողականությունը զգալիորեն բարձրացնելու համար, ինչը կնշանակի, որ ներդրումների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ ասել է․ «Այս տարի մեզ հաջողվել է հաղթահարել փոխադարձ առևտրի բացասական միտումները, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակով սահմանափակումներով պայմանավորված, և այսօր մենք ունենք առևտրաշրջանառության դրական աճ։ Այսօր Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսաստանյան ընկերություններ, որոնցից շատերը խոշոր հարկատուներ են։ Ռուսաստանը ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության իրական հատվածում ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով»։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է հայկական ընկերությունների գործունեությամբ ՌԴ տարածաշրջաններում և առաջարկել նախաձեռնել նոր համատեղ ներդրումային ծրագրեր և ստեղծել կոոպերացիոն օղակներ։

«Այսօր չափազանց կարևոր է համագործակցության ակտիվացումը ոչ միայն առևտրի, այլև ներդրումային ոլորտում։ Երկու երկրների պետությունները պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել բիզնեսին՝ բարենպաստ պայմաններ   ստեղծելով, խոչընդոտները և սահմանափակումները վերացնելով, այդ թվում՝ մաքսիմալ օգտագործելով ԵԱՏՄ անդամակցության առավելությունները, ինչպես նաև ցուցաբերելով ֆինասնական և ոչ ֆինանսական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին։ Մենք չափազանց կարևորում ենք նաև  երկու երկրների տարածաշրջանային համագործակցությունը», -ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը։

Դմիտրի Վոլվաչը նաև կոչ է արել երկու երկրների գործարար համայնքին առավելագույնս օգտագործել կլոր սեղանների հարթակը, հանդիպումներ ունենալ և ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ Նա նաև հավելել է, որ երկու նախարարությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը կհավաքագրի բոլոր նախագծերը, մանրամասն կուսումնասիրի դրանք, նախնական փուլում կհայտնաբերի ծրագրերի իրականացման խոչընդոտները՝ դրանք վերացնելու նպատակով։  

«Համոզված եմ, որ այսօրվա աննախադեպ առաքելությունը հիմք կդնի նոր, փոխշահավետ նախագծերի ձևավորմանը, որոնք համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն», - ասել է ՌԴ փոխնախարարը։

Համաժողովի ընթացքում անցկացվել են «Քաղաքային էկոնոմիկա», «Էներգետիկա և շրջակա միջավայր», «Նորարարություններ» թեմաներով կլոր սեղան-քննարկումներ, տեղի են ունեցել շնորհանդեսներ, առանձին գործարար հանդիպումներ:

Միջոցառման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվել է «Համագործակցության մասին» համաձայնագիր։ Համաձայնագիր է ստորագրվել նաև «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջև: 

«Armenian Business Forum» գործարար համաժողովն անցկացվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների և ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) կողմից։

Տպել
482 դիտում

Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը՝ պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել

Գոռավան համայնքում շչակ է գործարկվելու

Երևանի, Լոռու և Գեղարքունիքի որոշ հասցեներում վաղը ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Սուրեն Պապիկյանը 1 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 148 մարդ. 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները

«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, սուրճ խմում, դիմակ կրո՞ւմ են այդ ժամանակ. Փաշինյանը՝ նախագահականի միջոցառման մասին

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար. դատախազություն

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

Դպրոցական աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով հետաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Անցած 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 38 մարդ է մահացել. հաստատվել է 2307 դեպք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին. քննարկվել են հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հարցեր

2000 դոլար կաշառք՝ Գյումրու համայնքապատկան գույքի նվիրատվության համար. ձերբակալվել են բաժնի պետ, պետի տեղակալ. ԱԱԾ

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը

Հակամարտությունների հետևանքով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների համար. հավելավճարը գործում է նրանց հիմնական աշխատավարձի նկատմամբ

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Պորտուգալիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները տանում են դեպի արտահերթ ընտրություններ

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Լույս չի լինելու Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան