Գազալցակայաններում իրավունք չեն ունենա լիցքավորել Էլեկտրոնային շտեմարանում չգրանցված մեքենաներին. որքան է տուգանքի չափը

Կառավարությունը գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները:

Հայաստանում բոլոր մեքենաների գազաբալոնների հետ կապված տվյալները լիցենզավորված կազմակերպությունները պետք է մուտքագրեն մեկ միասնական էլեկտրոնային շտեմարան: Այս մասին այսօր «Արմենպրեսի» սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը:

Ստեփանյանը մանրամասնեց՝ նախագիծն սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոն պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից: Իսկ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ «Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ՝ լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները՝ երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում՝ երկու տարին մեկ անգամ»,- մասնավորեցրեց նախագծով առաջարկվող պայմանները:

Օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է նաեւ ստեղծել ՀՀ-ում ավտոմոբիլների վրա տեղադրված գազաբալոնային համակարգերի բալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան: Շտեմարաններում ներառվելու են բոլոր գազաբալոնների վերաբերյալ տվյալները՝ տրանսպորտային միջոցների համարանիշերը, նույնականացման համարները, տեղադրված գազաբալոնի համարն ու հերթական վկայագրման ժամկետները:

«Շտեմարանի ձեւավորումը բավականին բարդ պրոցես կլինի: Մուտքի թույլտվություն է տրվելու մեր նախարարության կողմից՝ համապատասխան դիմումի հիման վրա: Բացի գազաբալոնների տեղադրման եւ պարտադիր վկայագրման կարգից՝ մենք նաեւ մշակել ենք լիցենզավորման կարգը, սահմանվել են լիցենզավորման պարտադիր պայմաններ եւ պահանջներ»,- ասաց նա:

Ըստ Ստեփանյանի՝ շտեմարանի ձեւավորումը բավականին բարդ պրոցես կլինի: Սակայն այս քայլով հասնելու են մի շատ կարեւոր կետի՝ պիտանելիության ժամկետները ավարտած բոլոր գազաբալոնները դուրս են գալու շրջանառությունից, այսինքն՝ բոլոր այն գազաբալոնները, որոնք վտանգ են ներկայացնում անվտանգության համար, դուրս են բերվելու:

Հարցին՝ լցակայանների տնօրենների նկատմամբ ի՞նչ պատժաչափ է նախատեսված կամ ի՞նչ միջոցներ են կիրառվելու, եթե վերոնշյալ պահանջները չպահպանվեն, Ստեփանյանն ասաց. «Եթե առանց լիցենզիայի գործունեություն կծավալի որեւէ կազմակերպություն, նախ՝ հնարավորություն չի ունենա իր կատարած գործողության տվյալները մուտքագրել  էլեկտրոնային շտեմարան, որովհետեւ այդ հնարավորությունները կունենան միայն լիցենզավորված կազմակերպությունները: Երբ արդեն շտեմարանը ձեւավորվի, առանց դրա համադրման գազալցակայանում տվյալ բալոնի լիցքավորում չպետք է իրականացվի»:

Այս օրենքի խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվում նաեւ գազալցակայանների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Մասնագետի փոխանցմամբ՝ ավտոմոբիլների վրա տեղադրվող գազաբալոնային համակարգի վկայագրման համար ժամկետները չեն փոխվել, դրանք նույնն են նաեւ գործող օրենսդրությամբ. փոփոխման պարբերականությունը սահմանված է երկու տարին մեկ անգամ: Մեքենայի վրա գազաբալոնային համակարգ է տեղադրվում մեկ անգամ, դրանից հետո սահմանված պարբերականությամբ տեղադրված գազաբալոնը վկայագրվում է, այսինքն՝ ստուգվում է նրա պիտանելիությունն օգտագործման համար, ստուգվում է նաեւ սնման համակարգը: Վերոնշյալ գործողությունները կատարելու համար մեքենայի սեփականատիրոջը տրվում է սահմանված պետական ձեւանմուշի փաստաթուղթ:

«Էլեկտրոնային շտեմարանի ձեւավորումից հետո դեպի շտեմարան մուտք կապահովվի բոլոր գազալցակայաններին: Լիցքավորելուց առաջ մեքենայի համարը հավաքելով՝ նրանք պետք է անմիջապես շտեմարանից նույնականացնեն տվյալ մեքենայի գազաբալոնի վերաբերյալ տվյալները: Եթե դա օրենքով սահմանված կարգով վկայագրված եւ ժամկետը պահպանված է, լիցքավորել, եթե ոչ՝ ոչ»,- մանրամասնեց Ստեփանյանը:

Տպել
5372 դիտում

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են

Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով

Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում