Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն. օրենսդիրները նաև կոչ կանեն արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը ( ֆինանսական տարին երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) 778 միլիարդ դոլարով: Հանդիպումը հեռարձակվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում:

Նախաձեռնությանը աջակցել է 316 օրենսդիր, 113-ը  դեմ են եղել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը 753 միլիարդ դոլար է պահանջել Դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար: Խորհրդակցությունների ընթացքում այդ գումարը ավելացել է: Ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կազմում է մոտ 740 միլիարդ դոլար:

Կոնգրեսի ստորին պալատի կայքում նաև նշում է, որ ի թիվս այլ կետերի, փոփոխություն է կատարվել օրինագծում, ըստ որի՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին:

Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրները կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված խաղաղ բնակիչներին»: Ինչպես նշվում է նշված փոփոխության մեջ, Կոնգրեսը կոչ է անելու ԱՄՆ վարչակազմին աշխատել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ:

Նշենք, որ  ղարաբաղյան պատերազմին առնչվող վերը նշված օրենսդրական փոփոխություններն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և Թոնի Քարդենասը: Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման և պատերազմում այդ անօդաչուների դերի վերաբերյալ։

Ներկայացուցիչների պալատի կողմից պաշտպանական բյուջեի հաստատումը ինքնաբերաբար չի նշանակում դրանում ներդրված բոլոր նախաձեռնությունների ուժի մեջ մտնելը: Պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է ստորին պալատում ընդունվածից, դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Դրանից հետո կհրավիրվի հանձնաժողով, որը կհամաձայնեցնի երկու նախագծերի մանրամասները: Երկու պալատները կրկին պետք է քվեարկեն համաձայնեցված փաստաթղթի օգտին, որից հետո այն կուղարկվի պետության ղեկավարի ստորագրության: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:

Փաստաթղթի վերջին հրապարակված տարբերակի համաձայն, որը քննարկվել է Ներկայացուցիչների պալատում, ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են երկարաձգել Պենտագոնի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության համագործակցության սահմանափակումը, որն ուժի մեջ է արդեն մի քանի տարի: Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել բյուջետային միջոցների օգտագործման սահմանափակումը «ցանկացած գործողություն կատարելու համար, որի շրջանակներում ճանաչվում է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը»: Այնուամենայնիվ, բյուջեի նախագիծը սահմանում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ միասին, կարող են որոշակի պայմաններ չպահպանելու թույլտվություն ստանալ, երբ Պենտագոնի ղեկավարը եզրակացնի, որ դա «կբխի Միացյալ Նահանգների շահերից»: Այդ դեպքում այն ծանուցում է ներկայացնում Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի Սենատի համապատասխան հանձնաժողովներին:

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարը պետքարտուղարի և ազգային հետախուզության տնօրենի, ինչպես նաև այլ գերատեսչությունների ղեկավարների հետ միասին պետք է պատրաստվի և օրենսդիրներին փոխանցվի 2022 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ զեկույց Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դաշնակցային հարաբերությունների մասին:

Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, Ուկրաինան հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ -ից ռազմական գծի միջոցով կարող է ստանալ մոտ 300 մլն դոլար:

Օրինագծի տեքստում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է ներկայացնի  «զեկույց Աֆղանստանի մասին» Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին, 2021 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Դրանում, մասնավորապես, ամերիկյան ներկայիս վարչակազմը պետք է բացատրի, թե ինչպես է նախատեսում վերադարձնել Աֆղանստանում դեռևս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, ինչ հնարավորություններ ունի երկրում ահաբեկիչների դեմ պայքարելու համար: ԱՄՆ իշխանությունները պետք է զեկուցեն, թե ինչ միջոցներ ունեն Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու և օրենսդիրներին տեղեկացնելու արմատական «Թալիբան» շարժման,ինչպես նաև Չինաստանի, Ռուսաստանի կամ Իրանի միջև ռազմական համագործակցության որակի մասին:

Բյուջեի նախագիծը քննարկելիս օրենսդիրները, ներառյալ որոշ դեմոկրատներ, քննադատել են Բայդենին այն բանի համար, թե ինչպես է նրա վարչակազմը կազմակերպել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը:

Տպել
499 դիտում

Անցած 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 38 մարդ է մահացել. հաստատվել է 2307 դեպք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին. քննարկվել են հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հարցեր

2000 դոլար կաշառք՝ Գյումրու համայնքապատկան գույքի նվիրատվության համար. ձերբակալվել են բաժնի պետ, պետի տեղակալ. ԱԱԾ

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը

Հակամարտությունների հետևանքով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների համար. հավելավճարը գործում է նրանց հիմնական աշխատավարձի նկատմամբ

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Պորտուգալիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները տանում են դեպի արտահերթ ընտրություններ

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Լույս չի լինելու Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը հրաժարվել են մանդատներից

Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

«Ուզում ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից»․ Վեդիում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորելու է Գարիկ Սարգսյանը

Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաները պիտի բացվեն. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Ովքեր են Գեղարքունիքում և Կոտայքում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից

ԱՀԿ-ն կարծում է՝ աշխարհն ունի բոլոր միջոցները՝ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու համար

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ․ դոլարը թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման մասին քննարկում տեղի չի ունենում. փոխվարչապետ

Էրեբունու սննդի օբյեկտներում պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի պատասխան չունենալու հիմքով կազմվել է 9 արձանագրություն

Հերիք եղավ, բոլ եղավ. 28 տարի դուք բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

Իրականացվել է մարտական հերթափոխ. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը

Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող (տեսանյութ)

«Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում զոհվածների ցուցակը հրապարակված է. պաշտպանության նախարարը՝ Գեղամ Նազարյանին