Պատվաստվելու հետևանքով չհիղանալու մասին լուրերը միֆ են. մասնագետ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութերը չեն ազդում վերարտադրողական առողջության վրա թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:

«Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, բայց դրանք միայն ենթադրություններ են, որոնք որևէ հիմք չունեն: Հարցն ուսումնասիրել են մասնագետները և հերքել գիտական խմբերը»,- ասաց Պետրոսյանը:

ԵՊԲՀ-ի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանի կարծիքով էլ՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի արդյունավետ լուծումը պատվաստումներն են: Նրա խոսքով՝ պատվաստումների հետ կապված միֆերն այնքան են տարածվում, որ հասարակությունը բանիմաց մասնագետների խոսքի կարիք ունի. «Երբեմն պատվաստումներին դեմ արտահայտվողներն այնքան ֆանտաստիկ բաներից են խոսում, որ բանական մարդուն պարզապես դժվար է այդ մտքերին արձագանքելը: Մասնագետները պետք է բաց ու ակտիվ լինեն, ավելի շատ ներկայացնեն գիտականորեն հիմնավորված դիտարկումներ»,- ասաց Արտեմ Գրիգորյանը:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն էլ նկատեց, որ պատվաստումների գործընթացը քննադատողների ճնշող մեծամասնությունը չունի որևէ պատասխանատվություն.

«Քննադատողների ճնշող մեծամասնության համար կարծես կարևոր է վարկաբեկելը, ինչ-որ բան ասելը: Թե դրանից հետո ինչ կլինի, կարևոր չէ: Հետևաբար, մեր քաղաքացիներին կհորդորեմ տեղեկությունը կարդալուց կամ լսելուց առաջ անպայման տեսնեն՝ արդյոք այդ անձը իրավասո՞ւ է նման թեմայի մասին խոսել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ պատվաստումների գործընթացը 100-տոկոսանոց չէ, սակայն դրանք այսօր այլընտրանք չունեն»,- ասաց Արմեն Սողոյանը:

Տպել
1811 դիտում

Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը՝ պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել

Գոռավան համայնքում շչակ է գործարկվելու

Երևանի, Լոռու և Գեղարքունիքի որոշ հասցեներում վաղը ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Սուրեն Պապիկյանը 1 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 148 մարդ. 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները

«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, սուրճ խմում, դիմակ կրո՞ւմ են այդ ժամանակ. Փաշինյանը՝ նախագահականի միջոցառման մասին

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար. դատախազություն

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

Դպրոցական աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով հետաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Անցած 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 38 մարդ է մահացել. հաստատվել է 2307 դեպք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին. քննարկվել են հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հարցեր

2000 դոլար կաշառք՝ Գյումրու համայնքապատկան գույքի նվիրատվության համար. ձերբակալվել են բաժնի պետ, պետի տեղակալ. ԱԱԾ

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը

Հակամարտությունների հետևանքով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների համար. հավելավճարը գործում է նրանց հիմնական աշխատավարձի նկատմամբ

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Պորտուգալիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները տանում են դեպի արտահերթ ընտրություններ

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Լույս չի լինելու Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան