Մեղադրանք է առաջադրվել հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ

24/09/2021 schedule22:20

Երեւան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորեւ․ 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով սեպտեմբերի 21-ին Հանրապետոււթյան հրապարակում ՀՀ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը բազմաթիվ քաղաքացիների մասնակցության մասին, նախապատրաստել է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, այն է՝ խուլիգանական, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործողություններ:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկից նախապես ձեռք է բերել և իր մոտ թաքցրել 6 հատ «Արտիկուլ N SP1007 պիրոբատերի կապ» անվանումով F4 3,5 գրամ քաշով պայթուցիչ, ինչպես նաև՝ 1 պարսատիկ ու դրա համար օգտագործվող քարեր և ուղևորվել է միջոցառման վայր՝ Հանրապետության հրապարակ՝ նպատակ ունենալով դրանց գործադրմամբ խափանել միջոցառումը՝ քաղաքացիների շրջանում առաջացնելով վախի, տագնապի, անհանգստության զգացում, այդ կերպ վերջիններիս հեռացնել միջոցառման վայրից, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կրելու կասկածանքով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Տպել
4752 դիտում

Երևանի, Լոռու և Գեղարքունիքի որոշ հասցեներում վաղը ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Սուրեն Պապիկյանը 1 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 148 մարդ. 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները

«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, սուրճ խմում, դիմակ կրո՞ւմ են այդ ժամանակ. Փաշինյանը՝ նախագահականի միջոցառման մասին

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար. դատախազություն

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

Դպրոցական աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով հետաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Անցած 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 38 մարդ է մահացել. հաստատվել է 2307 դեպք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին. քննարկվել են հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հարցեր

2000 դոլար կաշառք՝ Գյումրու համայնքապատկան գույքի նվիրատվության համար. ձերբակալվել են բաժնի պետ, պետի տեղակալ. ԱԱԾ

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը

Հակամարտությունների հետևանքով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների համար. հավելավճարը գործում է նրանց հիմնական աշխատավարձի նկատմամբ

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Պորտուգալիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները տանում են դեպի արտահերթ ընտրություններ

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Լույս չի լինելու Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը հրաժարվել են մանդատներից

Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ