ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

25/09/2021 schedule11:25

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Գլխավոր դեբատի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Համանախագահները նաև երկու արտգործնախարարների հետ համատեղ հանդիպում են ունեցել, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:  

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Գլխավոր դեբատի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները նաև երկու արտգործնախարարների հետ համատեղ հանդիպում են ունեցել: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը:

Համանախագահները հայտնել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի կողմից ձեռնարկվող անհրաժեշտ գործողությունների ու քայլերի ողջ շրջանակին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի ու ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդեի հետ՝ ներկայացնելով նրանց նախորդ տարվա իրենց ջանքերը, այդ թվում և ամենավերջին զարգացումները:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ կրկին ներգրավվել խաղաղության գործընթացում ուղղակի երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը:

Համանախագահները վերահաստատում են հանձնառությունը՝ իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը՝ գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքն են»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
614 դիտում

Գոռավան համայնքում շչակ է գործարկվելու

Երևանի, Լոռու և Գեղարքունիքի որոշ հասցեներում վաղը ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Սուրեն Պապիկյանը 1 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 148 մարդ. 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները

«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, սուրճ խմում, դիմակ կրո՞ւմ են այդ ժամանակ. Փաշինյանը՝ նախագահականի միջոցառման մասին

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար. դատախազություն

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

Դպրոցական աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով հետաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Անցած 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 38 մարդ է մահացել. հաստատվել է 2307 դեպք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին. քննարկվել են հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հարցեր

2000 դոլար կաշառք՝ Գյումրու համայնքապատկան գույքի նվիրատվության համար. ձերբակալվել են բաժնի պետ, պետի տեղակալ. ԱԱԾ

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը

Հակամարտությունների հետևանքով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների համար. հավելավճարը գործում է նրանց հիմնական աշխատավարձի նկատմամբ

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Պորտուգալիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները տանում են դեպի արտահերթ ընտրություններ

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Լույս չի լինելու Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը հրաժարվել են մանդատներից