Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 1 տարին է լրանում: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: 

Այս պատերազմը 1988 թվականին սկսած արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։

Մարտական գործողություններն ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Այն ընթացավ և տևեց 44 օր՝ մինչև նոյեմբերի 9-ը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք երկրների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները, բացառությամբ՝ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախում տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցություններ։

Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերն սկսվել են ադրբեջանական գրոհով, և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը։

Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Ենթադրվում է, որ, Ադրբեջանին աջակցելով, Թուրքիան նպատակ ուներ ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

Տպել
465 դիտում

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ

ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Գնել Սանոսյանը Հայաստան է հրավիրել Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով

Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձագանքել է Պաշտպանության նախարարության հայտարարությանը

ՀՀ կառավարությունն ու Ֆրանսիան առաջիկայում կմշակեն համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»

Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման չարաշահումներ

Արցախի պետական նախարարը պատասխանատուների հետ քննարկել է կորոնավիրուսային վիճակն Արցախում

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ժիլ Կարբոնյեին (լուսանկարներ)

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ. Ամերիաբանկ

Մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել 54-ամյա քաղաքացու դին (լուսանկարներ)

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը. ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է

Արմեն Գրիգորյանը Հելենե Սանդ Անդրեսենի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Տարեդարձը՝ առանց զույգի․ Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը նվեր է ստացել 620.400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Արմավիրում հողի մակերևույթին կդիտվի -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արտակ Զեյնալյանին. քննարկվել են միջազգային ատյաններում տարվող աշխատանքները