Երևան
11 °C
Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը: Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ՝ Սարկոզին պատիժը կկրի տնային կալանքի պայմաններում՝ էլեկտրոնային ապարանջանի ուղեկցությամբ:
Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ. նա չէր ներկայացել եզրափակիչ նիստին:
Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է իր նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերի՝ օրենքով սահմանված սահմանաչափի գերազանցմանը: Քարոզարշավի վրա ծախսվել է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրինական 22 միլիոն եվրոյի փոխարեն:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահն անձամբ էր կանգնել դատարանի առաջ: Այդ օրերին Փարիզում սկսվել էր Նիկոլա Սարկոզիի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է կոռուպցիայի եւ դատավորին կաշառելու փորձի համար:
Այս լսումները, սակայն, Ֆրանսիայի բնակչության մի ստվար խմբի համար նախկինում չափազանց սիրելի 65-ամյա Սարկոզիի միակ գլխացավանքը չէին: Կոռուպցիայի ծանրակշիռ մեղադրանքից բացի, նա ստիպված էր այլ դատարաններում պաշտպանվել իր նախընտրական շտաբի ֆինանսական միջոցների ոչ մաքուր լինելու մեղադրանքներից:
Սարկոզին այս բոլորը «վհուկների որս է» համարում: Նա համոզված է, որ լիբերալ դատական համակարգն իրեն վենդետա է հայտարարել հանցագործների նկատմամբ չափազանց մեղմ լինելու և դատավորների լիազորությունները սահմանափակելու իր փորձերի համար:
Կոռուպցիայի գործով Սարկոզիին սպառնում էր 10 տարվա ազատազրկում, միլիոնների հասնող տուգանք: Դատաքննությունը, սակայն, ընթանում է արդեն մի քանի տարի:
Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահներից միայն մեկն էր կանգնել դատարանի առջեւ իր լիազորությունների ավարտից հետո: Նա Սարկոզիի նախորդն է՝ Ժակ Շիրակը, որը մեղավոր է ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ շինծու պաշտոններում իր ընկերներին նշանակելու համար: Սակայն Շիրակը, որի օրոք Սարկոզին բարձրացավ ֆրանսիական քաղաքական Օլիմպի գագաթ, հիվանդության պատճառով չմասնակցեց 2011 թվականի դատավարություններին: Նա հեռակա կարգով դատապարտվեց եւ երկու տարվա պայմանական պատիժ ստացավ:
Սա Սարկոզիին դարձնում է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն անձամբ է հայտնվել դատարանում՝ մեղադրյալի կարգավիճակում: Նա է նաեւ Ֆրանսիայի նախկին ղեկավարներից առաջինը, որը կալանավորվել է, սակայն հետո ազատ արձակվել: Սարկոզին վեց տարի առաջ էր դեռ կանչվել ոստիկանություն՝ հարցաքննության՝ կոռուպցիայի մասին գործի հետաքննության դեռ սկզբնական փուլում:
Քննիչները նախ հետաքրքրված էին ինչպես 2007, այնպես էլ 2012 թվականների նախընտրական արշավների ֆինանսական ծախսերով: Նրանք կասկածում էին, որ Սարկոզին ավելին է ծախսել, քան ենթադրվում էր եւ ընդունել է անօրինական նվիրատվություններ L'Oreal-ի միլիարդատեր սեփականատերերից՝ Լիլիան Բետանկուրից, ինչպես նաեւ ենթադրաբար նույնիսկ Լիբիայի առաջնորդ Քադաֆիից:
Քադաֆիից միլիոնավոր եվրոներ կանխիկ ստանալու մեղադրանքները վերջերս դիմումատուն հետ վերցրեց, իսկ Բետանկուրից տասնյակ հազարավոր եվրոներ ստանալու գործը փակվեց դատարանում:
Նախորդ գործից հետո Սարկոզիի նկատմամբ այլ մեղադրանքներ առաջադրվեցին, այս անգամ՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով, որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա և, իբր, առաջարկել է դատավոր Ժիլբերտ Ազիբերտին առաջխաղացում եւ սեփականություն Մոնակոյում՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց:
Մեղադրանքի հիմքում ընկած են Սարկոզիի և նրա փաստաբան Թիերի Էրզոգի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որը եւս ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սարկոզիի հետ միասին:
Դատական գործընթացների շարքն այսքանով չի ավարտվի: Սարկոզին և նրա 13 համախոհներն ստիպված են պատասխանել 2012 թվականի ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներին:
Սարկոզին մեղադրվում է նաև խարդախության մեջ ներգրավված լինելու համար, որի արդյունքում նա կարողացել է գրեթե կրկնապատկել ընտրարշավի համար ծախսերի օրինական սահմանը:
2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել
Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը
Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ
Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան
Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի
ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան
Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է
Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը
Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)
Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի
Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան
Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան
Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ
Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության
Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին
Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
© 2024 Հայկական ժամանակ