«Քովիդ-19»-ը ազդում է տեսողության վրա. վիրուսով վարակված մարդիկ նաև կուրացել են

Կորոնավիրուսային հիվանդությունը չնայած դեռ լիովին չեն բացահայտել մասնագետները, սակայն նրանք արդեն նշում են, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց տարբեր օրգանների վրա: Մարդու նյարդային համակարգը, հիշողությունը ախտահարելուց բացի, այն բացասական է անդրադառնում նաև տեսողության վրա:

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի խոսքով՝ վարակված շատ հիվանդներ դիմում են կենտրոն տեսողական լուրջ խնդիրների ախտահարմամբ: Մարդիկ բողոքում են աչքերի արտադրությունից, նույն ինքը շաղկապենաբորբից, աչքերի կոնյուկտիվիդ հիվանդությունից և այլ խնդիրներից:

«Շաղկապենաբորբը, այսինքն՝ աչքերի արտադրությունը քովիդի դեռ մեղմ ախտահարում է, որը բուժվում է 7-14 օրվա ընթացքում: Այդ հիվանդությունը բուժվում է նաև առանց բժշկին դիմելու: Լուրջ բորբոքումներից են, այսպես կոչված, ուվեյիտները, ակնահատակում առաջացած տրոմբոզները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հովակիմյանը:

Ըստ նրա՝ կան նաև դեպքեր, երբ կորոնավիրուսը մարդկանց մոտ առաջացնում է կուրության դեպքեր, երբ վիրուսը այնքան է ախտահարում աչքերի անոթները, որ վերականգնել այլևս անհնար է: Եղել և լինում են նաև դեպքեր, երբ մեծահասակները, վարակվելով և առողջանալով տանը, ունենում են առաջացած տեսողական խնդիրներ, սակայն ուշ են դիմում բժշկական օգնության: 6 ամիս կամ 1 տարի տանն են մնում և դիմում այն ժամանակ, երբ իրենց ոսպնյակներն արդեն փառ են կապած լինում. կատարախտ է առաջացած լինում:

Մասնագետի խոսքով՝ տեսողական խնդիրներն առաջ են գալիս նաև վարակի համար ստացած բուժման հետևանքով, երբ մարդը ծանր է տանում այն, ունեցել է թոքաբորբ և հոսպիտալացվել է: Նրա բուժման մեջ ներառված են նաև հորմոնները, որի երկարատև կիրառման հետևանքով առաջանում է կատարախտ, ներակնային ճնշման բարդացում, տրոմբոզ: Սակայն եթե կատարախտ և գլաուկոմա հիվանդությունները կարող են բժշկական միջամտությամբ վերականգնվել, ապա տրոմբոզի հետևանքներն անհնար է վերականգնել:

Ըստ մասնագետների՝ վարակը կարողանում է ներթափանցել մարդկանց աչքի մեջ դրանում առկա ռեցեպտների պատճառով: Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնտոնի Ալդավեի խոսքով էլ՝ բացի աչքի բորբոքային հիվանդություններից, վարակը խոչընդոտներ է առաջացնում նաև աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքում. «Եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքում պետք է վստահ լինենք՝ արդյոք այդ մարդը վարակված չէ քովիդով կամ շփում չի ունեցել վարակակիր անձի հետ, որպեսզի քովիդն էլ հետը չփոխանցենք: Այդ պատճառով դժվար է ընտրել եղջերաթաղանթը: Ամերիկայում մշակել ենք հատուկ աչքի բանկ, որով փորձում ենք հասկանալ՝ դոնոր հանդիսացող անձը վարակակի՞ր է, շփվե՞լ է քովիդով մարդկանց հետ: Այլ հարց է՝ անձը պատվաստվե՞լ է քովիդի դեմ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ տեսողության վրա, առաջացնել կուրություն կամ այլ խնդիրներ: Պատվաստանյութի հետևանքով առաջացած խնդիրների ռիսկն ավելի քիչ է, քան վարակի առաջ բերած խնդիրները:

«Պատվաստանյութերը նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը, մահացությունը, և դրանք անվտանգ են: Ովքեր դեմ են պատվաստմանը, պատճառաբանում են, թե պատվաստված մարդիկ, միևնույն է, հիվանդացել են կորոնավիրուսով: Այսինքն՝ շահարկում են այդ հանգամանքը: Բայց ոչ ոք խոսք չի տվել, որ պատվաստանյութը լիարժեք պաշտպանում է մարդկանց: Համենայն դեպս, դեռևս որևէ դեպք չի գրանցվել, երբ պատվաստվելուց հետո անձը որևէ տեսողական խնդիր է ունեցել»,- հավելեց նա:

Կորոնավիրուսային հիվանդության բացասական ազդեցության մասին տեսողության վերաբերյալ փորձարկում են կատարել նաև բրիտանացի մասնագետները: Նրանց անցկացրած հարցմամբ՝ կորոնավիրուսով վարակված և առողջացած և հիվանդ անձանց 81 տոկոսը նշել է՝ տեսողության խնդիրներն իրենց մոտ առաջ են եկել դեռ վարակի սկզբնական փուլում: Նրանց 18 տոկոսը նշել է լույսի հանդեպ վախ ձեռք բերելու մասին, մյուսները՝ վառ լույսի զգայնության:

Կորոնավիրուսային համավարակի սկզբում աչքերի միջոցով վարակի մուտքն օրգանիզմ մասնագետներն անհնար էին համարում: Հիմա, սակայն, ավելի շատ են ապացույցները, որ կորոնավիրուսն օրգանիզմ է ներթափանցում նաև աչքի միջոցով: Այս պարագայում տեսողական խնդիրները կարող են առաջանալ կախված նրանից, թե ոսպնյակը ինչպես կընդունի վարակը:

 

Տպել
2242 դիտում

Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»