Անքնություն, վախ, տագնապի զգացում. առողջանալուց հետո էլ քովիդը իր հետևից հետքեր է թողնում. պարզաբանում է մասնագետը

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց և առողջանալուց հետո մարդկանց մեծ մասը բողոքում է նաև հետքովիդային ռեակցիաներից: Գլխացավ, անքնություն, դեպրեսիա. սրանք այն քիչ նշաններից են, որոնք աառաջանում են քովիդի հետևանքով:

«Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նևրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ քովիդը տարբեր խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ նյարդաբանական, այսինքն՝ հիվանդության ընթացքում և հետո նյարդային համակարգի ախտահարում, ինչպես նաև ավելի նյարդահոգեբանական խնդիրներ՝ վիրուսի սկզբում և դրա ավարտից որոշ ժամանակ անց:  

«Մենք կարող ենք տարբեր նշաններ ունենալ՝ սկսած նյարդային համակարգի անոթների վնասումից: Առաջին ամիսներից մենք ունեցանք գիտական տվյալներ, որտեղ մասնագետները նշում էին վիրուսով վարակված հիվանդների մոտ ինսուլտների որոշակի թվի մասին: Ինսուլտները նյարդաբանական խնդիրներից մեկն են, դրա երկու տեսակն էլ՝ իշեմիկը և ներուղեղային արյունազեղում, հանդիպում են վարակակիր և արդեն առողջացած մարդու մոտ: Ավելի բարձր տոկոս են կազմում տարեցների մոտ, ինչպես վարակի ծանր դեպքերն են ավելի շատ նրանց մոտ գրանցվում»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ մյուս խնդիրները կապված են լինում մարդու օրգան համակարգում նյարդերի վնասման հետ: Երբեմն նաև հիշողության կորուստ է գրանցվում, անուշադրության զգացում, չկողմնորոշվելու ունակություն: Համի ու հոտի զգացումը կորցնելը նույնպես համարվում է նյարդաբանական խնդիր: Այդ նշանները կարող են տևել ամիսներ: Բոլոր խնդիրները, ըստ նրա, կարող են առաջանալ և՛ մեծահասակ, և՛ երիտասարդ անձանց մոտ վիրուսով վարակված լինելու ընթացքում և արդեն դրանից առողջանալու ժամանակ:

«Օրինակ՝ տեղի է ունենում պերիֆերիկ նյարդերի իմուն գրոհ, այսինքն՝ այն հարուցում է սեփական հյուսվածքի դեմ նյարդերի գրոհի ու վնասում դրանք. թուլանում են ձեռքերը, ոտքերը, շնչառական խնդիրներ են առաջ գալիս: Դրանք շատ տոկոս չեն կազմում, բայց, այնուամենայնիվ, կան: Վախ, տագնապ, դեպրեսիա. դրանք նույնպես շատ տարածված են: Ընդհանրապես նյարդաբանական բարդությունները բոլոր փուլերում են հանդիպում՝ վիրուսի սուր ընթացքում, դրանից շաբաթներ անց և նույնիսկ մեկ տարի հետո»:

Ըստ նրա՝ երիտասարդները նույնպես գանգատներ են ներկայացնում՝ կապված նյարդաբանական խնդիրների հետ, իսկ տարեցների մոտ էլ երբեմն հետքովիդային ախտանշանները առաջ են բերում նրանց թաքնված հիվանդությունները: Հետքովիդային ռեակցիաներից, օրինակ, անքնությունը, տագնապն ու վախի զգացումը կախված են նրանից, թե ինչպես է անձը վերաբերվել վիրուսին.

«Կան մարդիկ, որոնք վախեցած են եղել, շատ են խուսափել, որ չվարակվեն, և վարակվելուց հետո իրենց մոտ տագնապային վիճակներ են լինում: Մարդիկ կան, որ հանգիստ են տանում հիվանդությունը, բայց լարված վիճակներ էլ են հանդիպում»,- ասաց Խաչատրյանը:

Քովիդի հետևանքով առաջացած այս հիվանդություններն ունե՞ն բուժում, և ինչպե՞ս հասկանա անձը, որ իր մոտ այդ նշանների պատճառը կորոնավիրուսն է, նյարդաբանն ասում է՝ բուժումը նշանակվում է՝ կախված, թե տվյալ անձը ի՞նչ գանգատ ունի, եթե իր մոտ գրանցվել է կաթված, ապա ստանում է համապատասխան բուժում, եթե արտահայտված դեպրեսիա է, ապա նրա հետ աշխատում են հոգեբանները:

«Եթե շատ տարածված են, խանգարում են անձնավորությանը, հիվանդի հետ մասնագետներն են աշխատում, գրանցվում է նաև անքնություն՝ զուգակցված դեպրեսիայի հետ, որը էապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա: Այս խնդիրները, եթե երկարում են նրանց մոտ, ապա դառնում են խրոնիկ, դեպրեսիվ: Նշանները շատ կարող են լինել, անհավեսությունը, նախկինում ինչ-որ բան անելուց հաճույք ստանալը, հիմա՝ ոչ, նիհարելը, մեկուսացված լինելը հասարակությունից: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց կյանքում մի բան փոխվել է»,- ասաց նա: Նյարդաբանի խոսքով՝ հետքովիդային ռեակցիաների դեմ արդյունավետ են նաև պատվաստանյութերը:  

Մենք զրուցել ենք նաև վիրուսով վարակված և առողջացած մի քանի քաղաքացիների հետ, որոնք մեզ հետ զրույցում նշեցին, թե ի՞նչ խնդիրների են հանդիպել վիրուսով վարակվելու հետևանքով: 28-ամյա Աննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քովիդով վարակվել է 2020 թվականի դեկտեմբերին: Վիրուսը զգացվել է համի ու հոտի կորստից.

«Համընկալունակությունս եմ որոշակիորեն կորցրել, մասնավորապես՝ ձուն, ձմերուկը, լոլիկը, մաղադանոսը ուտելիս տհաճ համ եմ զգում: Տեսողությունս է թուլացել: Երբ վիրուսով վարակվել էի, առաջին օրն եմ միայն ջերմել՝ 38 է եղել ջերմությունս, հոդացավեր եմ ունեցել, բայց ոչ շատ ուժեղ արտահայտված: Հետո ինձ առույգ եմ զգացել»:

26-ամյա Անյա Այվազյանն էլ քովիդից հետո բողոքում է մազաթափությունից. «Շատ ուժեղ է դա ինձ մոտ արտահայտվում: Առողջանալուց 4-5 ամիս հետո նկատեցի, որ մազաթափություն է առաջացել, փորձել եմ բոլոր հնարավոր միջոցները՝ նախատեսված մազերի համար, բայց ոչ մի արդյունք չկա: Տեսողությունս նույնպես քովիդից հետո վատացել է: Երկու անգամ վիրահատվել եմ, սակայն այդպես էլ չի վերականգնվել: Վարակվել եմ 2020 թվականի նոյեմբերին, երեք օր եմ ջերմել, ուժեղ հազ ունեի, բայց թոքաբորբ չէր առաջացել»:

50-ամյա Նաիրա Սահակյանի խոսքով էլ՝ կորոնավիրուսի հետևանքով իր մոտ առաջ են եկել ուժեղ գլխացավեր, տագնապային զգացողություններ: Դիմել է հոգեբանի օգնությանը, սակայն դրանցից ոչ մի կերպ չի կարողացել ազատվել:

«Երեկոյան ժամերին է հատկապես շատ ուժեղ սկսվում գլխացավը, չեմ կարողանում այլ մարդկանց հետ խոսել: Դեղորայք նույնպես խմել եմ, բայց չի օգնել: Ասում են՝ գուցե ընթացքում անցնի, սակայն վարակվելուցս մեկ տարի է անցել: Ինձ անընդհատ թվում է, թե ինձ հետ ինչ-որ բան է պատահելու, վախենում եմ երբեմն դուրս գալ ու զբոսնել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

47-ամյա Վիլեն Մկրտչյանն էլ ասաց՝ թե՛ քովիդի ընթացքում, թե՛ դրանից հետո զգացել է, որ սկսել է անքնություն ունենալ. «Անհավեսության զգացողություն նույնպես ունեմ: Եթե առաջ հաճույքով էի գնում աշխատանքի և անում իմ պարտականությունները, ապա հիմա ոչ մի բանի նկատմամբ որևէ հավես չեմ զգում: Ասում են՝ քովիդի հետևանքն է, բայց այս խնդիրներով դեռ չեմ դիմել բժշկի: Վարակվել եմ անցած տարվա սեպտեմբերի սկզբին»:

 

Տպել
3882 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար