30 հեկտար տարածք և 14 հազար ծառ. ինչպիսին կլինի Երևանում հիմնվող կյանքի պուրակը (տեսանյութ)

Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:

«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչոր մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:

«Ընդհանուր քննարկումներից հասկացանք, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն է:  Կարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է ընտրվել, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հակոբյանը:

 «Խաչքար էլ ունենք, գերեզմանոց էլ, սա նրանից պետք է տարբերվի, ինքը լրիվ ուրիշ գաղափարա, կյանքը շարունակելու խաղաղության պուրակ»,- ասում է զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը:

Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։

Պետք էր պուրակի համար ճիշտ տեղ ընտրել: Սա հերթական նախագիծը չէր. խորհրդին համահունչ հասցե էր պետք գտնել.

«Մենք ի սկզբանե քննարկում էինք 44 օրյա պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացող նախագծի մասին, բայց Կառավարությունից առաջարկ եղավ այն նվիրել Արցախյան բոլոր ազատմարտերում զոհվածների հիշատակին: Մեզ անհրաժեշտ էր մեծ տարածք, արդյունքում որոշեցինք ընտրել բուսաբանական այգին: Դա հնարավորություն կտա վերակենդանացնել տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Այգու ձախակողմյան բլուրը, որտեղ կհիմնվի անտառ-պուրակը, այսօր անխնամ ու ամայի է: Ոռոգման ցանցի բացակայությունն ու հրդեհներն այստեղ բուսականություն գրեթե չեն թողել:

«Երբ որ ընտրվեց տարածքը, արեցինք էսքիզը: Ճանապարհը ոլորապտույտներով կբարձրանա դեպի գագաթ, որտեղ կլինեն ջրային ավազաններ և խորհրդանշող ծառ կամ հուշարձան: Ենթադրում ենք, որ նաև հեծանվուղի և վազքուղի կլինի: Արահետների միջև կապեր կան, տեղ-տեղ լայնացումներ, որտեղ նստարաններ կդրվեն: Մենք պատկերացնում ենք լուսավոր անտառ-պուրակ, որը տխրության վայր չի լինի, ապրեցնող անտառ՝ առանց ավելորդությունների»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:

«Ամենակարևոր ծառատեսակը սոսին է, որը թելադրելու է ամբողջ ձևավորումը: Շատ պատճառ կա՝ երկարակեցություն, բացի այդ Արցախի խորհրդանիշ է, իսկ սաղարթին նայելիս բնի հատվածը զինվորական հագուստ է հիշեցնում: Կար ժամանակ, որ սոսիների տերևների ձայնով որոշում էին ապագան, բացի դրանից, այստեղ կլինեն գեղազարդ, ծաղկող, պտղաբերող ծառեր»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

«400 թեղիատերև սոիսին է, որը բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրստ չէ, ծառերը պետք է այստեղ խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:

Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի  ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը:

«Սկզբում որոշել էինք մասնակցային անել, հետո համայնքն ու կառավորությունը վերցրեցին իրենց վրա»,- ասում է Նիկոլայ Թորոսյանը:

«Քանի որ բավական մեծ և հավակնոտ նախագիծ է, ցանկություն կար կառավարության կողմից ֆինանսավորելու: Այս պահին շրջանառվում է ֆինանսավորման նախագիծը, երբ պատրաստ լինի անտառ-պուրակի նախագիծը կսկսեն բուն աշխատանքները:

Պուրակն իր շուրջը կհավաքի տարածքին ու գաղափարին համահունչ կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձանը, որի լուծումները կտան մասնագետները:

«Թե՛ գիտելիք, թե՛ հոգի և թե՛ փորձ.  մարդիկ, ովքեր աշխատում են՝ ապրում են դրանով ու մաքսիմալը ներդնում են»,- ասում է Հայկ Զալիբեկյանը:

«Պահանջ կար ինչ–որ բան անել: Ես միշտ պասիվ մարդ եմ եղել, բայց այս անգամ որոշեցի որ կպնեմ և ինչքան հնարավոր է մասնակցությունը ունենամ»,- նկատում է Նիկոլայ Թորոսյանը:

«Պուրակում դու ապրում ես, մարդիկ պետք է շարունակեն ապրեն ու իմաստը հենց դրա մեջ է»,- նշում է  Արմեն Հակոբյանը: 

Տպել
1524 դիտում

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել