Վրաստանի 20 քաղաքում, այդ թվում՝ Թբիլիսիում, քաղաքապետի ընտրության 2-րդ փուլ կլինի

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի Վրաստանի առնվազն 20 քաղաքում:

Այս արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլ կլինի երկրի 5 ամենամեծ քաղաքներում ևս, դրանք են՝ Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին, Զուգդիդին, Քութայիսին։ 

Ընտրությունների երկրորդ փուլի անցկացման օրն արդեն նշանակվել է, այն կկայանա հոկտեմբերի 30-ին: Այս մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Բոլոր քաղաքներում պայքարը կշարունակվի իշխող «Վրացական երազանք»-ի և երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուների միջև:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլերն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը և նշանակվում ԿԸՀ-ի կողմից առաջին փուլի արդյունքների ամփոփման հետ միասին:

Քաղաքապետ ընտրվելու համար պետք է հաղթահարել 50 տոկոսի ընտրական շեմը, իսկ քաղաքային խորհուրդների (սակրեբուլոյի) անդամների ընտրության դեպքում՝ 40 տոկոսի:

Երկրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մյուսները: Օրինակ՝ մայրաքաղաք Թբիլիսիում այդ թեկնածուներն են «Վրացական երազանք»-ից գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ուժի ընդդիմադիր առաջնորդներից Նիկա Մելիան:

Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն, թեկուզ՝ առանց 50 տոկոսանոց շեմի հաղթահարման:

Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Փոթի, Ռուսթավի, Բաթումի, Թելավի, Թիանեթի, Կարելի, Խաշուրի, Ցագերի, Բաղդատի, Ցխալտուբո, Օզուրգեթի, Սենակի, Մարտվիլի, Հոբի, Զուգդիդի, Ծալենջիխա, Չխորոցկու և Խելվաչաուրի։

Նշենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է՝ հավաքելով ձայների 48.56 տոկոսը (համամասնական ցուցակներով), իսկ նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում»-ը հավաքել է ձայների 31.23 տոկոսը: Այս տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասերի 38,63 տոկոս քվեաթերթիկները մշակելուց հետո:

Տպել
1086 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ