Թուրքական կործանիչներ Նախիջևանի երկնքում՝ Իրանի սահմանի մոտ. թուրք-ադրբեջանական զորավարժությունները սադրո՞ւմ են Իրանին

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում:

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:

Ermenihaber-ը գրում է, որ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում՝ Իրանի մոտ:

Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թռիչքները կատարվել են այն ընթացքում, երբ Վրաստանում տեղի էր ունենում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպումը և ստորագրվում ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրեր։

Հիշեցնենք՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Իրանի զինված ուժերն սկսեցին սահմանի ողջ երկայնքով զորավարժություններ անցկացնել: Այս հանգամանքից դժգոհ են մնացել Բաքվում ու քանիցս հայտարարել այդ մասին: Իր հերթին իրանական կողմն էլ պնդում է, որ իր նախաձեռնած զորավարժությունները հատուկ նպատակ ունեն: Բանն այն է, որ, ըստ պաշտոնական Թեհրանի, Ադրբեջանի ու Իրանի սահմանին իսրայելական ուժեր են առկա, ինչն Իրանին դուր չի գալիս, բացի այդ, լարվածություն է առաջացնում:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկիրը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ ու հավելել, որ Իրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ:

Հիշեցնենք՝ Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածություն սկսվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ու ոստիկանության կողմից ձերբակալվեցին իրանական բեռնատարների 2 վարորդներ, որոնք շինանյութ էին տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Վարորդները, որոնք իրանի քաղաքացիներ են, դեռ ազատ չեն արձակվել: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ նրանց մուտքը Ղարաբաղ անօրինական է, և Իրանը պարտավոր էր տեղյակ պահել իր մեքենաների ու քաղաքացիների՝ Սյունիքով անցնելու և Ղարաբաղ մուտքի մասին:

Տպել
857 դիտում

ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

Ասում են՝ ծովում ոչխարի միս են նետել, այդ հատվածում շնաձուկ չի լինում. ՀՀ քաղաքացիները չեղարկում են տուրերը Հուրգադա

ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը տոնում է 30-ամյակը

Բացվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4 մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը

Կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան

24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի ջրամատակարարումը

Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանատներում ռումբի առկայության մասին ահազանգեր են եղել

Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշար ընթացքին

Մհեր Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում (տեսանյութ)

Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Քվեարկությամբ ԲԴԽ նախագահ չի ընտրվել. պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

ՊՎԾ հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել՝ 6 քրգործ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին

Միրզոյանը Սանջայ Վերմային է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացների նկատմամբ

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործի նախաքննությունը. ՔԿ

Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով. դեպքերի գերակշիռ մասը՝ Լոռիում

Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

Արմեն Փամբուխչյանը, Արա Նազարյանը և Արմեն Գասպարյանը պարգևատրվել են «ՀՀ զինված ուժեր 30 տարի» հոբելյանական մեդալով

Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին ԱՄՆ անկախության օրվա առթիվ. Կրեմլ

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը

Ջրվեժի բակերից մեկում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել

Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է Կառավարություն

ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել

Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու ԲԴԽ նախագահի ընտրությունները

Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին