List.am կայքի միջոցով անօրինական առևտրի դեպք է բացահայտվել. ՊԵԿ (տեսանյութ)

08/10/2021 schedule15:17

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար:

List.am ինտերնետային կայքի ««AABBCC»» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 177.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ 62 շիշ:

Կասկածելի է եղել  նշված  խմիչքների վաճառքի գները, նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ:

Օղիների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի հետազոտումից պարզվել է, որ խմիչքները դրոշմավորված են ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշերով, այսինքն դրանք կտրված են եղել ու բաժանված երկու մասի:

Նման եղանակով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բազմակի անգամ օգտագործել ակցիզային դրոշմանիշերը։ Օղիների այդ ամբողջ խմբաքանակը կենթարկվի համապատասխան փորձաքննության:

Իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օղիները վաճառող ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման  կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը միաժամանակ առաջացնում է պատասխանատվություն`  Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն։

ՀՕՀ վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են նաև ծխախոտի ապօրինի վաճառքի դեպք:

List.am կայքի միջոցով գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260․000  դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։

Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը առաջացնում է պատասխանատվություն Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով։

Վարչությունը հետևողական է ոչ միայն նման հանցավոր մեխանիզմների և դրանց կազմակերպիչների բացահայտելու գործում, այլև` կանխելու օրինախախտման փորձերը։  Ակնհայտ է, որ նման կարգի խախտումները չեն կարող ստվերում երկար մնալ: Տնտեսվարող սուբյեկտներին ՊԵԿ-ը հորդորում է գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից, միաժամանակ նախազգուշացնում` հարկեր չվճարելու դիտավորությամբ հարկվող օբյեկտները թաքցնելու դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1128 դիտում

Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի մի հատվածը

Մայրաքաղաքում դրոշների հանդեպ վերաբերմունքը բավարար է, բայց ոչ լավ. ավագանու անդամը խոստանում է քայլեր ձեռնարկել

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին Կոնջորյանը պատմել է Շվեյցարիայի դեսպանին

Հռոմի ստատուսին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Արարատ Միրզոյանը Մալթայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Լավրովը կմեկնի Թուրքիա. հանդիպման օրակարգում նաև ԼՂ հիմնախնդիրն է

Նոր մանրամասներ ՌՈ քրեականի պետին ծեծելու դեպքից․ պատճառը մատուցողուհուն «ձեռք գցելն» է եղել

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը

Հունաստանի ՊՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա՝ չնայած հարաբերությունների կարգավորման նախանշաններ չի տեսնում

«Սարոյի հետ պայմանավորվել էինք՝ եթե գերի ընկնի, ինքն իրեն խփի». հետմահու պարգևներ շիրակցի հերոսներին

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Ստեփանակերտում վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, որոնք նկարում են գենով

Նաիրի Հոխիկյանը դատավորին զրպարտող ու վիրավորող գրառում է կատարել. ԲԴԽ

36 հազարից մինչև 8 միլիոն դրամ. «գոլդ» համարանիշների տրամադրման նոր կարգ է առաջարկվում

Սուրենյանը խորհուրդ է տալիս ծխահարել Արարատյան դաշտի այգիներն ու հայտնում ցրտահարության օրերը

Ամենաուշը վաղը ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են

Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում 2500 ծառ փոխարինելու համար, և ինչ են արվում կտրված ծառերը

Հայաստանն ամրապնդում է կապերը Հունաստանի հետ. ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել

Գերմանիայում ԱԺ նախագահը հանդիպել է հայ համայնքի հետ (տեսանյութ)

Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության տանիքում

Արմավիրում ավազի ապօրինի հանք է հայտնաբերվել

2023-ից բոլոր ուսուցիչները պետք է կամավոր ատեստավորման մասնակցեն. սահմանվել է հայտերի ընդունման վերջնաժամկետ

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք (տեսանյութ)

Կենտուկիում զորավարժությունների ժամանակ ԱՄՆ երկու ուղղաթիռներ են բախվել

Ադրբեջանը կրակ է բացել ցորենի դաշտում աշխատող Թաղավարդի բնակիչների ուղղությամբ

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն այցելել է «Սևան» ՔԿՀ. տրվել է խիստ հանձնարարական

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Երիտասարդները տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են

Արցախում որոշ ապրանքների ձեռք բերման համար նոր կտրոններ են պատրաստվում

Բաքվի բռնապետի վիճակը նման է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյինի վիճակին, ով գնաց արկածախնդրության ճանապարհով. փորձագետ

Եթե մարդը պետության սիմվոլների նկատմամբ հարգանք չունի, նրա աշխատանքը նպատակահարմար չէ. ՀՀ վարչապետ

Անցած 1 օրում հանցագործության 69 դեպք է բացահայտվել

Զսպե´ք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը. Արցախի ԱԺ նախագահ

ՀՀ դրոշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողները կտուգանվեն

Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը. ՔՏՀԱ տեսչական մարմին