Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թվով առաջատար երկրները երեքն են. Հայաստանը գնվում է ամենավերջին հորիզոնականում

Կորոնավիրուսային հիվանդության տարածումից մեկ տարի անց աշխարհն սկսեց խոսել քովիդի դեմ պատվաստանյութերի մասին: Որոշ երկրներ սկսեցին արտադրել սեփական պատվաստանյութերը, որոշներն էլ՝ գնել այլ երկրների արտադրածները:

Հիմա ամբողջ աշխարհում ավելի քան 3,64 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ, որը կազմում է աշխարհի բնակչության 47,7 տոկոսը: Օգտագործվել է 6 միլիարդից ավելի պատվաստանյութ:

Պատվաստված բնակչության թվով առաջատարն Արաբական Միացյալ Էմիրություններն է: Այստեղ քովիդի դեմ անհրաժեշտ ամբողջ դեղաչափն ստացել է բնակչության 95 տոկոսը:

Էմիրություններին հաջորդում է Պորտուգալիան՝ 88 տոկոս պատվաստված բնակչությամբ: Նրանցից 86,38 տոկոսն ստացել է ամբողջական դեղաչափը, 1,9-ը տոկոսը՝ առաջին:

Չիլին առաջատարների շարքում է՝ պատվաստված բնակչության 82,91 տոկոսով: Քովիդի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել է 8,92 տոկոսը: 73,99-ն ստացել է ամբողջական դեղաչափը:

Իսպանիայում պատվաստվել է բնակչության 80,90 տոկոսը. 79,09-ն ստացել է ամբողջական, 1,88-ը՝ առաջին դեղաչափը: Սինգապուրում քովիդի դեմ պատվաստված բնակչության 80,05 տոկոսից 78,17 տոկոսն ստացել է ամբողջական դեղաչափը: 1.88 տոկոսն ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը: Կանադայում պատվաստվել է բնակչության 77,30 տոկոսը. նրանցից 5,06-ը՝ առաջին, 72,24 տոկոսը՝ ամբողջական դեղաչափը:

Առաջատար երկրների կողքին կան նաև այնպիսի երկրներ, որտեղ պատվաստումային գործընթացը ցածր մակարդակի վրա է: Պատվաստված բնակչության փոքր թվով առաջատարն է Հարավային Աֆրիկան՝ 22,43 տոկոս պատվաստված բնակչությամբ, 16,51-ն ստացել է պատվաստանյութի ամբողջական, 5,92-ը՝ երկրորդ դեղաչափը: Եգիպտոսում պատվաստվել է բնակչության ընդամենը 13,00 տոկոսը, 6,67-ը միայն ստացել է առաջին, 6.33-ը՝ ամբողջական դեղաչափը:

Վիետնամը՝ 39,82 տոկոսը. այս երկրի բնակչության 23,38 տոկոսն է ստացել միայն առաջին դեղաչափը, 16,44-ն ամբողջությամբ պատվաստված է: Պակիստանում վիրուսի դեմ պատվաստվել է 28,84 տոկոս բնակչությունը, որից 15,46-ն ստացել է ամբողջական, 15,46-ը՝ առաջին դեղաչափը:

Ռուսաստանի Դաշնությունում քովիդի դեմ պատվաստվել է բնակչության ընդամենը 34,05 տոկոսը: Նրանցից 3,14-ն ստացել է առաջին դեղաչափը, 30,91-ը՝ ամբողջական:

Իրանում պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել է 28,51 տոկոսը, 19,66-ն ստացել է ամբողջական դեղաչափը: Ընդհանուր առմամբ քովիդի դեմ պատվաստված է բնակչության 48,17 տոկոսը: Պատկերը հուսադրող չէ նաև հարևան Վրաստանում. այստեղ բնակչության 25,19 տոկոսը պատվաստված է. 3,09 տոկոսն ստացել է առաջին, 22,10 տոկոսը՝ ամբողջական դեղաչափը: Հարևան երկրներից առաջատարն է Ադրբեջանը՝ 47,96 տոկոս պատվաստված բնակչությամբ. 40,43-ն ստացել է պատվաստանյութի ամբողջական դեղաչափը, 7,53-ը՝ առաջին:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով Հայաստանը զիջում է իր հարևան բոլոր երկրներին: Մեզ մոտ պատվաստվել է բնակչության 11,59 տոկոսը, առաջին դեղաչափն ստացել է 5,86 տոկոսը, ամբողջական պատվաստվել է 5,73 տոկոսը: Պատվաստումային ցուցանիշներով Հայաստանը գրեթե մոտ է Եգիպտոսին:

Մերի Խաչատրյան

Տպել
2913 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում