Երևանում անցկացվել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով աշխատաժողով

08/10/2021 schedule20:00

Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով աշխատաժողով։ Այն անցկացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել է ծրագրի խորհրդատու «CeS.TRA» d.o.o. ինստիտուտը։

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը նշում է, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, միջազգային դոնոր կառույցների, նախագծող, ճանապարհաշինական կազմակերպությունների, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, ՀԿ-ների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, կարևորելով նախաձեռնությունը, ներկայացրել է մանրամասներ ճանապարհային ոլորտի քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման մինչև 2040 թվականի ռազմավարության մշակման վերաբերյալ։ Ըստ փոխնախարարի՝ ճանապարհային անվտանգության բարելավումը Հայաստանի առաջնահերթություններից է, այն դրված է ազգային քաղաքականության առանցքում։ «ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը մանրամասն անդրադառնում է ճանապարհային անվտանգության խնդիրներին, ինչի լուծման ուղղությամբ միջոցառումների մի ամբողջ շրջանակ է նախատեսված։ Այդ միջոցառումների հիմնական նպատակն է հնարավորինս կանխարգելել և նվազեցնել Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ներդնել Եվրոպական միության հրահանգների ու միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ճանապարհային անվտանգության արդիական համակարգ»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այս հարցում վճռական է. պետական հատվածի շատ գործընկերներ միավորել են ջանքերն այս ուղղությամբ, մշակվում են ծրագրեր նաև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։

Տիկին Ղալեչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման մինչև 2040 թվականի ռազմավարության շրջանակներում մշակվում է նաև ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ԵՄ մի շարք հրահանգներ պետք է տեղայնացվեն ազգային օրենսդրության մեջ։ Այս համատեքստում ծրագրվում է ներդնել և կիրառել ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտը, ընդունել վթարավտանգ կետերի կառավարման ժամանակակից մոդել, սահմանել ինստիտուցիոնալ լայն շրջանակ, կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ, որոնք կնպաստեն առաջիկա տարիներին հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցմանը։

Ճանապարհային անվտանգության միջազգային փորձագետ Մեթ Չեմբերլենը աշխատաժողովի մասնակիցների հետ խոսել է նախագծման չափանիշների, ճանապարհային անվտանգության խնդիրների, անվտանգ ցանցի պլանավորման, ճանապարհների նախագծման, անվտանգ համակարգի ապահովման գործընթացում մարդկային գործոնի և այլ թեմաների մասին։ Փորձագետն ընդգծել է, որ ճանապարհային անվտանգության ապահովման հարցում մեծ դեր ունեն բազմաթիվ հարակից խնդիրներ՝ երթևեկության ինտենսիվություն, հողերի ձեռքբերում, երթևեկության մասնակիցներ, ճանապարհն օգտագործողներ, ճանապարհի սպասարկում և այլն։ Եվ բոլոր այդ գործոնները պետք է դիտարկվեն համալիր՝ մեկ համատեքստում։ Մեթ Չեմբերլենն անդրադարձել է նաև ճանապարհային անվտանգության ապահովման միջազգային չափորոշիչներին։ 

Աշխատաժողովն անցել է շահագրգիռ քննարկումների մթնոլորտում. միջազգային փորձագետը պատասխանել է նաև մասնագետների հարցերին։

Տպել
638 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում