Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշվել է տարբեր միջոցառումներով

10/10/2021 schedule14:00

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2021 թվականի տոնացույցով, հոկտեմբերի  9-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվել է տարբեր միջոցառումներով:  

Թեմից հայտնում են, որ տոնական տրամադրություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ  Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, որի ժամանակ  արժևորվեց Սբ. թարգմանիչ Վարդապետների` Սուրբ Մեսրոպի, Սահակ Պարթևի, Եղիշեի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում,  անդրադարձ կատարվեց  հայ գրերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին: Տեր Նշան վարդապետը  Եկեղեցին, լեզուն և մշակույթը անվանեց ազգի ինքնությունը պահպանելու գլխավոր երաշխիքներ և  ներկաներին հորդորեց տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, սերունդներին փոխանցել մեր մեսրոպատառ ոսկեղենիկ լեզուն:  

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդի նախագահությամբ, արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ:  

Այնուհետև  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին տասնամյա հոբելյանի կապակցությամբ, երախտիքի խոսքեր ուղղեց  թեմի  նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և բարերար Սաակովների  ընտանիքին, ում նախաձեռնությամբ և հետևողական ջանքերով ստեղծվել և արդեն մեկ տասնամյակ  շարունակ կենտրոնը արժանապատվորեն կատարում է մայրենի կրթության և  ազգային մշակույթի  տարածման նվիրական առաքելությունը:  

Վերջում Սուրբ խորանի առջև գեղեցիկ խոսքով և բանաստեղծություններով հայոց գրերի ստեղծողներին մեծարեցին Թեմի կրթության բաժնի  (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի  և  Սուրբ Եղիա մարգարե» (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան) կիրակնօրյա դպրոցի սաները:  

Այս գեղեցիկ օրը  ուխտագնացությամբ նշանավորվեց Թբիլիսի  ժամանած Վիրահայոց թեմի   Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական ընդհանուր փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և  տեղի «Ռաֆայել  Ջավախ» կրթամշակութային  կենտրոնի ուխտավորների համար: Հոգևոր հովիվ արժանապատիվ   Տեր Արմաշ քահանա  Պողոսյանի առաջնորդությամբ  հյուրերը այցելեցին  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, աղոթք արեցին և մոմեր վառեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում,  իրենց խոնարհումը բերեցին  հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող արժանավոր  հայորդիների հիշատակին:  

Օրվա տոնական միջոցառումը շարունակվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: 

Միջոցառմանը իրենց ներկայությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ  Աննա Սահակյանը և Ավետիք Հարությունյանը,  «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ստեղծագործողներ, թարգմանիչներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ:   

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, օրհնելով  ներկաներին օրվա խորհրդի մասին հակիրճ խոսք ասաց, արժևորեց  տոնի նշանակությունը հայ ժողովրդի  կյանքում՝ հայոց գրերի գյուտը անվանելով շրջադարձային  և ողջունեց  տոնի  ազգային-եկեղեցական հենքը:  

Երկարատև ընդմիջումից հետո վերստին  Թումանյանի պատմական  թբիլիսյան հարկի տակ հավաքված ստեղծագործական մտքի ներկայացուցիչները  մեծարեցին հայ գրի ու գրականության հիմնադիր թարգմանիչ վարդապետների հիշատակը, վերհանելով պատմականորեն ձևավորված և  իրենց արդիականությունը պահպանած,  ինչպես նաև ժամանակակից  թարգմանությունների նմուշներ՝ կատարված պոեզիայից, արձակից, դրամատուրգիայից և այլ բնագավառներից: Ներկաները պատմեցին նաև հուշեր՝ կապված իրենց կողմից կատարված թարգմանությունների հետ:  

«Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի և էքսկուրսավար Գոհար Մազմանյանի շնորհիվ ներկայացվեցին  վիրահայ մտավորականների և ստեղծագործողների  արձակ և  չափածո  գործերի  թարգմանւթյունները հայերեն, ռուսերեն  և վրացերեն: Իրականացվեց  տեսակապ Երևանի հետ, որի ժամանակ գրական կապերով շաղկապված տարբեր լեզուների  թարգմանիչները փոխադարձաբար ներկայացրեցին միմյանց ստեղծագործություններից իրենց  թարգմանությունները: 

Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական հագեցվածություն՝ համեմված անհատ կատարողների երգերով և նվագակցությամբ:      

Թարգմանչաց տոնը հանդիսավորությամբ և տարբեր միջոցառումներով նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Սուրբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ծալկայի, Թեթրիծղարոյի, Մառնեուլիի և Բաթումիի հայոց եկեղեցիներում: Ազգային-եկեղեցական այս տոնը տարբեր վայրերում նշանավորվեց նաև այլ միջոցառումներով: 

Տպել
1079 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)