Ովքեր են Կապանի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք

Սույն թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Կապանի համայնքապետի ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է: Դանիելյանը ծնվել է 1992 թ. սեպտեմբերի 2-ին, Կապանում:

2010-2012 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2015թ. ավարտել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Ներկայում սովորում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում:

2017-2018 թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես Կապանի պատասխանատու:

2019-2020 թթ. եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական: 2021 թ. հունվար-հունիս ամիսներին՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական:

2017 թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2018 թ.-ից՝ Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ:

2021 թ. հունիսի 20-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության համայնքապետի թեկնածուն Կապանի գործող համայնքապետն է՝ Գևորգ Փարսյանը, որն անկուսակցական է:

Փարսյանը ծնվել է 1985 թ. սեպտեմբերի 17-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Սովորել է Կապանի 3-րդ և 1-ին միջնակարգ դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան ՀՊՃՀ Կապանի հենակետային վարժարանում:

Գևորգ Փարսյանը 2002-2009 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2012-2014 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը, ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

2009-2014 թթ. աշխատել է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2014 թ.-ից մինչև 2018 թ. հոկտեմբերի 26-ը զբաղեցրել է «Ռազ- Բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնը:

2018 թ. հոկտեմբերի 27-ից առ այսօր Կապանի համայնքապետն է:

Փարսյանն ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1480 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել