Երազանքի հետեւից. 44-օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը տուն է գնել սահմանամերձ Բնունիսում եւ հյուրատուն է հիմնում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, որոշել է իրագործել իր եւ որդու երազանքը:

Շուրջ 20 տարի վարձակալությամբ ապրելուց հետո որդեկորույս մայրը որոշել է սեփական տունն ունենալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ որդին եւս ուզում էր հայրենի հողի վրա սեփական հողակտորն ունենալ եւ տուն կառուցել: Կապ չուներ՝ այդ տունը հայրենիքի որ անկյունում կլիներ՝ չնայած ավելի շատ հակված էր գյուղական համայնքում կառուցել այն:

43-ամյա Արսինեն միայնակ է մեծացրել որդուն՝ տարբեր ժամանակներում տնից տուն տեղափոխվելով ու տարբեր բնակարաններ վարձակալելով:

Որդեկորույս մոր այս գաղափարի ոգեշնչման հիմք են դարձել «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Ստելլա Սարուխանյանի ուղիղ եթերները, որտեղ Սարուխանյանը ներկայացնում է հայկական գյուղերում առկա խնդիրներն ու գյուղացիների հետ միասին փորձում լուծումներ գտնել դրանց համար:

Ստելլա Սարուխանյանը զարգացման ծրագիր է անում Սյունիքի սահմանամերձ 5 գյուղերում (Նժդեհ, Տոլորս, Ցողունի, Բնունիս եւ Դաստակերտ): Արսինեն հայտնեց, որ տան որոնումները հենց այդ 5 գյուղերում է իրականացրել: Ի վերջո ընտրությունը կանգ է առել Բնունիսի վրա:

«Տունը կիսաքանդ վիճակում է, դեռ շատ անելիքներ կան: Բայց ամեն ինչ անելու եմ՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու համար: Բոլորի հայացքներն ուզում եմ ուղղել այդ գյուղին»,- ասաց նա:

Արսինեի խոսքով՝ այդ կերպ ե՛ւ տուն կունենա որդու անունով, ե՛ւ կարող է բիզնես ծրագիր անել՝ օգտակար լինելով սեփական երկրին: Նա Բնունիսի իր երկհարկանի տունը վերանորոգելուց հետո հյուրատան է վերածելու, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն աշխարհի տարբեր ծայրերից:

Արսինեն պատմեց, որ սկզբում չի իմացել՝ Բնունիսն ինչ խնդիրներ ունի, սակայն հասցրել է մանրամասն ուսումնասիրել: Նա միայն հյուրատան հիմնումով չի սահմանափակվելու, փորձելու է նաեւ օգտակար լինել մյուս 4 գյուղերի, մասնավորապես, Նժդեհի ոռոգման ջրի խնդրի կարգավորմանն ու այլ հարցերի. «Նժդեհում էլ խնդիրները բազմաթիվ են՝ բուժկետի, ջրի, կենսական կարեւոր պայմանների բացակայություն, կիսաքանդ դպրոց եւ այլն: Մահացող գյուղ է համարվում, որովհետեւ եթե մի գյուղում կա ընդամենը 22 տուն, դպրոցում սովորում է 9-10 աշակերտ, ուրեմն այդ գյուղերն արդեն թիրախային են ու ցավոտ կողմ ունեն: Դպրոցում սովորական երեխաներ չեն կրթություն ստանում, այնտեղ մահապարտներ են սովորում»:

Արսինեն հայտնեց, որ որոշել է Նժդեհի դպրոցի մի անկյունում էլ կանանց եւ աղջիկներին կարել սովորեցնել: «Էդգարիս ապահովագրական գումարի կեսն եմ ստացել՝ 5 միլիոնը: Կեսը հայրը վերցրեց. մենք ամուսնալուծված ենք: Այդ գումարի մի մասով Էգգարիս հիշատակին նվիրված միջոցառում արեցի, խաչքար եմ պատվիրել իր անունով: Մի մասով էլ կարի մեքենաներ եմ գնել, պրոֆեսիոնալ կտոր եւ այլն»,- ասաց նա:

Սոցիալական խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանք վեր հանելու համար ընդունվել է «Սոցիալական ձեռներեցների դպրոց»: Եվ ինչպես ինքն է ասում, քայլ առ քայլ գնում է իր եւ որդու նպատակի հետեւից: Ես երդվել եմ ծառայել երկրիս եւ որդուս արածի դիմաց նաեւ իրեն իմ պարտքը տամ, բայց դժվար էլ կարողանամ այդ պարտքը տալ ամբողջ կյանքումս»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ ասաց Էդգարի մայրը: Էդգարը 1 տարի 8 ամսվա ծառայող է եղել, երբ զոհվել է: Ծառայում էր Հադրութում, եղել է նռնակաձիգ: «Սեպտեմբերի 27-ին է Էդգարիս ծննդյան օրը, այդ օրն էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը»,- ասաց նա:

Էդգար Մարգարյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, բայց նրա դին մորն են հանձնել 2021 թվականի հունվարի 17-ին: Պարգեւատրվել է «Արիության մեդալ»-ով եւ «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանով:

«Էդգարս 27 օր շարունակ մնացել է չեզոք գոտում, ոչ ոք չէր համարձակվում մտնել ու մարմիններն այդտեղից դուրս բերել: Հետո աշխարհազորայիններից մի ջոկատ էր հանել: Դրանից հետո Հայաստանի մեջ կորավ որդուս մարմինը, քանի որ անճանաչելի էր դարձել: ԴՆԹ անալիզներ էինք անում, կոդեր, կոդեր, կոդեր...: Ես այդ օրերին ինքս իմ մեջ որոշել էի՝ կա՛մ պիտի զինվորական դառնամ, ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, կա՛մ ինչ-որ մի գործ սկսեմ կամավորական ու այդ կերպ ծառայեմ երկրիս»,- պատմեց Արսինեն:

Նա նշեց, որ հատուկ որոշել է սոցիալական ձեռնարկատիրության միջոցով իրականացնել հյուրատան տնօրինումը, որպեսզի ինքնուրույն չտնօրինի. «Այդ կերպ եկամտիդ 50 տոկոսը գնում է պետությանը, պետության հայացքներն ուղղվում են գյուղին, այդ գումարը պտտվում, նորից գալիս է գյուղ»:

Արսինեն Բնունիսում գնած տան համար 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է տալու: Քանի որ գումարը չունի, տան տիրոջ հետ պայմանավորվել է մաս-մաս վճարել: «Մի քիչ գումար ես ունեմ, մնացած էլ սրտացավ մարդկանց միջոցով կտամ. ընկերներս հաշվեհամար են բացել, որպեսզի յուրաքանչյուր անձ 1 դոլար ներդրում անի: Այդ քայլով նաեւ ներդրողն իր հայացքը կուղղի դեպի այդ գյուղ: Հետագայում կգան Բնունիս, կհետաքրքրվեն՝ Արսինեի նախաձեռնությունն ի՞նչ եղավ, կամ աշխատանքներն ի՞նչ փուլում են»,- նկատեց Արսինե Սահակյանը:

Որդեկորույս մայրը պատմեց, որ բավականին բարդ գործընթացների միջով է անցնում որդու երազանքի հետեւից գնալու ճանապարհին. տները, որոնք նա ցանկացել է գնել, գյուղացիները, իմանալով նպատակը, թանկացրել են եւ 1 միլիոն նախանշված գինը աստիճանաբար բարձրացրել:

Զոհված զինվորի մայրը հույս ունի, որ իր այս քայլից հետո գուցե գյուղացիներն էլ ոգեշնչվեն եւ իրենց տները սարքեն հյուրատուն՝ ոչ միայն գումար աշխատելու, այլեւ գյուղը կենդանացնելու եւ որ ամենակարեւորն է՝ չհայաթափելու նպատակով:

«Կարող են նաեւ գումար ունեցող մարդիկ լինել, որոնք, տեսնելով այս նախաձեռնությունը, պարզապես կարող է նրանց մոտ ցանկություն առաջանա. սահմանամերձ գյուղի մի խարխուլ տան էլ իրենք շունչ տան»,- եզրափակեց նա:

Տպել
3237 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում