Մեկ շաբաթում քովիդի հետևանքով Հայաստանում մահացել է 200-ից ավելի քաղաքացի. մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում շարունակում է լարված մնալ: Աճում են և՛ վիրուսով վարակվածության դեպքերը, և՛ մահացության: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ վիրուսի հետևանքով մահացել է 246 անձ: Այսօր մահացած քաղաքացիների թիվը 43-ն է: Օրական գրանցվում է 900-ից ավելի վարակվածության դեպք:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ մահացությունների դեպքերի աճը պայմանավորված է վիրուսի վարակվածության դեպքերի աճով: Ըստ նրա՝ մահվան դեպքերի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձր է. եթե նախկինում մահացության ցուցանիշը 1.8 տոկոս էր, ապա հիմա 2 տոկոս է:

«Վիրուսի վարակվածության դեպքերի աճից երկու շաբաթ անց են սկսվում մահվան դեպքերն աճել: Դեպքերի աճի պատճառն էլ մարդկանց կողմից համաճարակային անվտանգության կանոնների անտեսումն է: Շատ դեպքերում էլ բնակչությունը, ունենալով ախտանշաններ, որոնք «դելտա» շտամի դեպքում քթից արտահոսքն է, կոկորդի ցավը, գլխացավը, նրանց թվում է, թե սովորական մրսածություն է, այդ պատճառով էլ ժամանակին չեն դիմում՝ անհրաժեշտ բուժօգնության: Տան պայմաններում բուժվում են, հակաբիոտիկներ խմում, բարդացնում են իրենց վիճակը, և հետո շատ դժվար է լինում կայունացնել նրանց առողջական վիճակը»,- ասաց Աբովյանը:

«Դելտա» շտամը, կորոնավիրուսային հիվանդության հետ համեմատած, կրկնակի վարակվածություն ունի, ասում է ՀՎԿԱԿ-ի մասնագետը: «Դելտա»-ով վարակված մեկ անձը վարակում է ոչ թե 3-4 անձի, այլ 7-8: Այն բավականին ագրեսիվ է թե՛ վարակելու, թե՛ կլինիկական դրսևորումների ցուցանիշից: Ախտանշանները մարդկանց մոտ ի հայտ են գալիս միջինում 5-6 օրվա ընթացքում: Մասնագետի խոսքով՝ շատ երիտասարդ հիվանդներ են եղել վիրուսի շտամով, որոնք բացարձակ խրոնիկ հիվանդություն չեն ունեցել:

Ըստ Ռոմելլա Աբովյանի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ միակ փրկությունը պատվաստվելն է. «Անձի պատվաստված լինելու վերաբերյալ պետք է հասկանանք՝ երբ է պատվաստվել, ինչքան է կարողացել օրգանիզմը բարձրացնել իմուն համակարգը և պայքարել վիրուսի դեմ: Այսինքն՝ եթե անձը վարակված է վիրուսով, ախտանշաններ չունի ու այդ ընթացքում որոշում է պատվաստվել, օրգանիզմը չի հասցնի հակամարմին առաջացնել: Այն անձինք, որոնք ստացել են պատվաստանյութի բոլոր դեղաչափերը, պաշտպանված են ծանր ընթացքներից, ինչպես նաև՝ մահացությունից»:

Եթե չենք ուզում, որ վիրուսվ պայմանավորված իրավիճակը շարունակվի տարիների ընթացքում, Ռոմելլա Աբովյանը շեշտում է՝ մեր բնակչությունը պետք է հետևի նախարարության հորդորներին:

«Ամբողջ աշխարհը ամեն ինչ անում է, որպեսզի բարձրացնի պատվաստման ցուցանիշը, մեզ մոտ այն դեռ ցածր է: Այն մասնագետները, որոնք չեն զբաղվում քովիդով և հակապատվաստումային քարոզ են անում, պետք է հասկանան, որ այսօրվա 43 դեպքը նաև իրենց ուսերին է»:

Նշենք՝ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273.860 դեպք, որից 250.055-ը՝ առողջացած, 5618-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16.959 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.818.603 թեստավորում: Երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք:

Հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով Հայաստանը զիջում է իր հարևան երկրներին. պատվաստումային ցուցանիշը մեզ մոտ կազմում է 12 տոկոս, որից առաջին դեղաչափն ստացել է 5.73 տոկոսը, ամբողջականը՝ 11.59 տոկոսը:

Մերի Խաչատրյան

Տպել
790 դիտում

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)