Երկարատև դադարից հետո «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

12/10/2021 schedule18:52

Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է «Սպարտակ» բալետային ներկայացումը խաղացանկ  վերադարձնելու նախապատմությանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին՝ հետպատերազմական շրջանում, իր կողմից հրավիրվել էր Գեղարվեստական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջիկա ծրագրերը: Քննարկման արդյունքում Գեղարվեստական խորհրդի կողմից որոշում է կայացվել վերականգնել «Սպարտակ» բալետը, որը երկու  կարևոր նպատակ է հետապնդում:

«Նախ «Սպարտակը» այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է համախմբել ամբողջ թատերախումբը՝ միանգամից փորձերի և ներկայացումների արդյունքում աշխատանքային լիարժեք մարզավիճակի բերել ստեղծագործական խմբին: Երկրորդը՝ հետպատերազմական վիճակում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերադարձնելու հերոսական զգացմունքներն ու հաղթական ապրումները: Եվ այս տեսակետից ավելի մեծ  ստեղծագործություն, քան «Սպարտակն» է, դժվար է պատկերացնել: Ըստ էության, այս երկու նպատակների տեսակետից «Սպարտակի» վերականգնումն ուղղակի գալիս է լուծելու լրջագույն այս երկու խնդիրները՝ հանրության բարոյահոգեբանական վիճակի կարգավորում և ստեղծագործական խմբի աշխատանքային մարզավիճակի վերականգնում»,- նշել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է նաև մեկ այլ հանգամանքի՝ կրթական հաստատությունները պրոֆեսիոնալ, պետական կառույցների հետ կապելու քաղաքականության կարևորության մասին:

«Լուրջ համագործակցություն է ծավալվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ. ոչ միայն «Սպարտակում», այլև խաղացանկային  մյուս  ներկայացումներում ընդգրկված են քոլեջի պատանի արտիստները, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- տեղեկացրել է  նախարարի տեղակալը և ընդգծել, որ կրթական հաստատությունների և պետական մշակութային կազմակերպությունների կապը պետք է գնալով ավելի սերտանա, ինչը նախարարության քաղաքականության առանցքային կարևորության հարցերից է:

Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնին, ողջ անձնակազմին, հանդիսատեսին «Սպարտակ» բալետի վերականգնման կապակցությամբ և մաղթել հաջող առաջնախաղ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը տեղեկացրել է, որ «Սպարտակ» ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«2009 թվականի Յուրի Գրիգորովիչի բեմադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Գրիգորովիչի կողմից Հայաստան են գործուղվել փորձավարներ, տեխնիկական խմբեր, որոնք իրականացնում են լուսային տեխնիկայի, բեմի, դեկորացիայի տեղադրման աշխատանքներ»,- նշել է թատրոնի տնօրենի տեղակալը:  

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Նկարիչ՝  ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձե: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի առաջատար մենակատարները:

Տպել
323 դիտում

Շինաշխատանքների պատճառով փակ են լինելու Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցներ

Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել

Հայաստանում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 10 հազարից ավելի մարդ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

«Fitch Ratings»-ն իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը. պատճառը լիրայի արժեզրկումն է

Աշոցքի տարածաշրջանում, Թալինում, Արագածում ձյուն է տեղում

Սպիտակ տունը հաստատել է. Պուտինն ու Բայդենը դեկտեմբերի 7-ին տեսակապով հանդիպում կունենան

89-ամյա կնոջը ծեծել և տունն ու դին այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձերբակալվել է

Շիրակի մարզի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Մարմարաշեն գյուղի մոտակայքում 2 մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է. կան տուժածներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք կարևոր հատվածներում մերկասառույց է

Ժամը 8:00-ին ՀՀ տարածքում բացվել են բոլոր 984 տեղամասային կենտրոնները

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 3 տուժած հոսպիտալացվել է

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն

Այսօր ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ. որոնք են դրանք

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով Հայաստանը կավարտի վարչատարածքային ամենամեծ բարեփոխումը (տեսանյութ)

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել