ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ ասուլիսից հետո պատասխանել են լրագրողների հարցերին:

Հարցադրումներն ու պատասխաններն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հարց․ Պարո՛ն Միրզոյան, հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել․ խոսքը Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների մասին է։ Արդյո՞ք քննարկել եք այս երկու խոշոր նախագծերը, կա՞ որևէ առաջխաղացում, և ինչպե՞ս այս ամենը կարող է ազդել հայ-հնդկական առևտրի ցուցանիշների վրա, քանի որ պարոն նախարարը նույնպես այդ մասին խոսեց․ հասանելիության խնդիր կար։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն հարցի համար։ Անշուշտ, ինչպես իմ և պարոն Ջայշանկարի ողջույնի խոսքից երևում էր՝ մենք անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, և դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Նախարար Ջայշանկարն ինքն ասեց, որ և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Մենք բնականաբար քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը և արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև՝ Սև Ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կաևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչ վերաբերում է Պարսից Ծոց-Սև Ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունն ասել, որ երեկ իրանական կողմի հետ քննարկել ենք այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնագիր։

Հարց. Հարցս ուղղված է Ձեզ, պարո՛ն Միրզոյան, որը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Կուզենայի իմանալ՝ արդյո՞ք առաջիկայում, ի շարունակությունն նյույորքյան հանդիպմանը, նախատեսվում է Ձեր հանդիպումը համանախագահների հետ և նրանց հովանու ներքո՝ Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Օրերս ՀՀ խորհրդարանում հնարավորություն եմ ունեցել խոսելու այս մասին՝ ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի։

Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի արթիվ, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, կամ այդ աշխատանքներին զուգահեռ, համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ՝ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։

Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների կիջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․ նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքները այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։

Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։

Խոսվել է այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ ասուլիսից հետո պատասխանել են լրագրողների հարցերին:

Հարցադրումներն ու պատասխաններն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Հարց․ Պարո՛ն Միրզոյան, հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել․ խոսքը Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների մասին է։ Արդյո՞ք քննարկել եք այս երկու խոշոր նախագծերը, կա՞ որևէ առաջխաղացում, և ինչպե՞ս այս ամենը կարող է ազդել հայ-հնդկական առևտրի ցուցանիշների վրա, քանի որ պարոն նախարարը նույնպես այդ մասին խոսեց․ հասանելիության խնդիր կար։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն հարցի համար։ Անշուշտ, ինչպես իմ և պարոն Ջայշանկարի ողջույնի խոսքից երևում էր՝ մենք անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, և դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Նախարար Ջայշանկարն ինքն ասեց, որ և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Մենք բնականաբար քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը և արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև՝ Սև Ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կաևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչ վերաբերում է Պարսից Ծոց-Սև Ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունն ասել, որ երեկ իրանական կողմի հետ քննարկել ենք այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնագիր։

Հարց. Հարցս ուղղված է Ձեզ, պարո՛ն Միրզոյան, որը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Կուզենայի իմանալ՝ արդյո՞ք առաջիկայում, ի շարունակությունն նյույորքյան հանդիպմանը, նախատեսվում է Ձեր հանդիպումը համանախագահների հետ և նրանց հովանու ներքո՝ Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Օրերս ՀՀ խորհրդարանում հնարավորություն եմ ունեցել խոսելու այս մասին՝ ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի։

Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի արթիվ, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, կամ այդ աշխատանքներին զուգահեռ, համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ՝ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։

Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․ նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքները այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։

Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։

Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան․ օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։ Հանդիպումներ նախատեսվում են․ գործընթացը շարունակելու, և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, առնվազն, ձեռք է բերվել։ Օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։

Տպել
806 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ