Դիպուկահարներ, հրաձգություն, զոհեր ու տասնյակ վիրավորներ Բեյրութում բողոքի ցույցի ժամանակ (լուսանկարներ)

Առնվազն հինգ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել Բեյրութում ցույցերի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով: Ցուցարարները բողոքել են անցած տարի քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության առնչությամբ: Թե ո՞վ է կրակ բացել, հստակ չի հաղորդվում:

Ըստ բժիշկների՝ մոտ 30 մարդ վիրավորվել է, ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են, ուշ երեկոյան դեռ վիրավորների հոսքը շարունակվել է:

BBC-ն հայտնում է, որ Բեյրութում իրավիճակը լարված է եղել դեռ առավոտից: Երբ ցուցարարները հատել են կենտրոնական Տայունե Բադարո շրջանի շրջանաձև խաչմերուկը, սկսվել է ուժեղ ու շարունակական կրակահերթ:

175.jpg (50 KB)

Agence France-Presse-ի թղթակիցներն ուժեղ կրակոցներ են լսել Բեյրութի քրիստոնեական և շիա մահմեդական թաղամասերի միջև սահմանի մոտ, որտեղ տեղի է ունեցել բողոքի ցույցը: Հենց այս վայրն էր 1975-ին սկսված Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջնագիծը: Լիբանանյան հեռուստատեսությունը ցուցադրել է ավտոմատներով և ծանր զենքերով մարդկանց կադրեր:

Ռազմական ներկայացուցիչները հայտնել են, որ ի պատասխան կրակոցների՝ բանակը շրջափակել է տարածքը և սկսել ուշադրության կենտրոնում պահել այն՝ հրաձիգներին փնտրելու համար:

Վերջին հայտարարության մեջ զինվորականները նախազգուշացրել են, որ պատասխան կրակ են բացելու այն մարդկանց վրա, որոնք կիրառում են կենդանի զինամթերք: Նրանք կոչ են արել խաղաղ բնակիչներին լքել տարածքը:

«Հզբոլլահ»-ն ու «Ամալ»-ը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «տանիքին տեղակայված դիպուկահարները» կրակել են ցուցարարների ուղղությամբ:

176.jpg (209 KB)

«Զինված և կազմակերպված խմբերի այս հարձակումը նպատակ ունի երկիրը ներքաշել կանխամտածված անկարգությունների մեջ: Քաղաքական շահի հասնելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն սադրիչներն ու նավահանգստի զոհերի և նահատակների արյան հետևում կանգնածները»,- ասված է հայտարարության մեջ:

Լիբանանի բանակը հինգ հոգու է ձերբակալել հինգշաբթի օրը Բեյրութում ցուցարարների վրա կրակելու կասկածանքով: Զինվորականները հայտնել են, որ հետաքննությունը կատարվում է դատական խիստ վերահսկողության ներքո: Ձերբակալվածների թվում կա Սիրիայի մեկ քաղաքացի:

Լիբանանի նախագահ Միշել Աունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել պատժել մեղավորներին: Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Լիբանանը կրկին չի ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ:

«Մեր ժողովուրդը շրջեց այս սև էջը, և բոլոր լիբանանցիները դեմ են զենքի միջոցով հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նախագահը:

Հոկտեմբերի 15-ին Լիբանանում սգո օր է հայտարարվել:

177.jpg (116 KB)

Իսկ ինչ էին պահանջում ցուցարարները.

«Հզբոլլահ» և «Ամալ» շիական շարժումների կողմնակիցները, որոնք էլ հենց դուրս էին եկել ցույցի, պահանջել են պաշտոնանկ անել դատավոր Տարեկ Բիթարին, որը ղեկավարում է Բեյրութի նավահանգստում քիմիական պայթյունի հետաքննությունը: Նրանք դատավորին մեղադրում են կողմնակալության և երկու խմբակցությունների աջակցությամբ նախարարների կաբինետի վրա պայթյունը բարդելու մտադրության համար:

Ավելի վաղ դատարանը մերժել էր դատավոր Բիթարի դեմ ներկայացված բողոքը: Զոհերի ընտանիքները դատապարտել են այս որոշումը, և հետաքննությունը երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ դադարեցվել է:

219 մարդու մահվան պատճառ դարձած աղետի համար դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նավահանգստին հարակից տարածքների զգալի մասը պայթյունի հետևանքով ոչնչացվել է, մյուս մասը՝ զգալի վնասներ կրել:

Նավահանգստի հրդեհի հետևանքով պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ՝ քիմիական նյութ, որը լայնորեն օգտագործվում էր որպես գյուղատնտեսական պարարտանյութ: Նյութը պահվում էր նավահանգստի պահեստում գրեթե վեց տարի՝ առանց անվտանգության պահպանման տարրական կանոնների:

178.jpg (70 KB)

Ըստ հեղինակավոր լրամիջոցների հրապարակումների՝ պարզվել է՝ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել նյութի գոյության և դրա առաջացրած վտանգի մասին, բայց ոչինչ չեն արել այն ապահով կերպով պահելու կամ տնօրինելու համար:

Բողոքի ցույցի դուրս եկած հարազատներն ու ակտիվիստները պնդում են, որ լիբանանյան քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է պաշտպանել քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին հետաքննությունից:

Լիբանանի վճռաբեկ դատարանը (Գերագույն դատարանի համարժեքը) այս տարվա սկզբին աշխատանքից ազատեց առաջատար դատավորներից մեկին այն բանից հետո, երբ նա բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրեց անփութության համար: Մեղադրյալների թվում էին այն ժամանակվա վարչապետ Հասան Դիաբը, ֆինանսների նախկին նախարար Ալի Հասան Խալիլը և հանրային աշխատանքների նախկին նախարարներ Յուսեֆ Ֆինանուսը և Գազի Սեյթերը:

Չորսն էլ դատավորին մեղադրեցին իր լիազորությունները գերազանցելու համար և հրաժարվեցին հարցաքննվել:

Ներքին գործերի նախկին նախարար Նոհադ Մախնուկը, որը կասկածվում է անփութության համար, պահանջել է գործով նոր դատավոր Բիթարի հրաժարականը: Մախնուկը նաև հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Մի քանի օր անց Խալիլն ու Սեյթերը բողոքներ են ներկայացրել դատավորի դեմ: Սակայն երեկ Վճռաբեկ դատարանը մերժել է բոլոր հայցերը՝ բացատրելով, որ այդ հարցերի քննարկումը իր իրավասության տիրույթում չէ: 

Այժմ դատավոր Բիթարը կարող է անհապաղ վերսկսել հետաքննությունը: Այնուամենայնիվ, նա պետք է հասցնի նախկին նախարարներին հարցաքննելու համար ժամանակ գտնել մինչև հոկտեմբերի 19-ը:

179.jpg (211 KB)

Տպել
1270 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին