ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ չունեն շահած մրցույթի հետ. «Եվրոասֆալտ»-ի հայտարարությունը

15/10/2021 schedule13:36

«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն առ այն, որ ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, և այդ մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ, ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ անգամներ չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ:

Ընկերությունն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում:

Հիշեցնենք՝ երեկվանից լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեղեկատվություն այն մաիսն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած շինարարական ընկերությունը շահել է ասֆալտապատման խոշոր մրցույթներում: Այս ամենը, ըստ հրապարակումների, կողմնապահության ու կոռուպցիոն ռիսկերի մասին է վկայում:

Բանն այն է, որ նորաստեղծ «Եվրոասֆալտ» ընկերությունը պետությունից ասֆալտապատման 2 խոշոր պատվեր է ստացել, առաջինը՝ տարածքային կառավարման նախարարությունից այս տարվա հունիսի 17-ին՝ 368 մլն դրամի չափով։ Երկրորդ պատվերը կազմել է 287 մլն դրամ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար։

«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն ի պատասխան պնդում է՝ ո՛չ Կառլեն Սիմոնյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին: Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կ. Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:

Ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը՝ 50% և Գրետա Թադևոսյանը՝ 50%:

Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը,  կազմակերպությունը պնդում է՝ այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար: Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ:

Հերքմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ կատարվածը հերթական անտեղի շահարկումն է իր անվան շուրջ՝ հրապարակելով հերքման տեքստն ու փաստաթղթերը.

Տպել
2416 դիտում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը