ՔՏՀԱ-ն պարզաբանել է՝ ինչու են այսօր 55 համարի միկրոավտոբուսից ուղևորներն իջեցվել, իսկ մեքենան՝ տեղափոխվել ոստիկանություն

Այսօր առավոտից Երեւանի հանրային տրանսպորտում ոստիկանության եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հերթական ստուգումներն են իրականացնում․ տարնսպորտում դիմակ չդնող անձինք իջեցվում են։ Ստուգայցի ժամանակ միկրոավտոբուսներից մեկի բոլոր ուղեւորներն իջեցվել են, իսկ մեքենան՝ տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Տվյալ դեպքին անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ լրատվամիջոցներից մեկը, հրապարակելով «Պաշտոնյաները տրանսպորտային միջոցից իջեցնում են ուղեւորներին» հոդվածը, դիտավորյալ չի նշել իջեցման պատճառը:

«Հայտնում եմ, որ քիչ առաջ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Նոր Նորքում կարատվող վերահսկողության ընթացում տեսուչները 55 համարի միկրոավտոբուսից իջեցրել են ուղեւորներին: Ի դեպ, տվյալ տրանսպորտային միջոցում եղել է նաեւ նյութի հեղինակը, եւ ինքը տեղում իրազեկվել է, որ տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը լրացել էր դեռեւս ս.թ. սեպտեմբերի 1-ին, ուստի մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,- գրել է Ելենա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ից Երեւանում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) խստացված մշտադիտարկումներ է իրականացնում հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ: Օրը երկու անգամ ստուգվում են հանրային տրանսպորտում եւ մարդատար տաքսի ավտոմոբիլներում ուղեւորների դիմակների եւ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Տպել
4906 դիտում

Ավարտվել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը. ՔԿ

Հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Հանրայինի աշխատակիցները

Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը (լուսանկարներ)

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում (տեսանյութ)

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ձմեռային ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Հանրապետության հրապարակի տոնածառը կտեղադրվի

Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը

Սոցիալապես անապահով ընտանիքները քովիդի դեմ կշարունակեն բուժվել պետության հաշվին. նախարար

Կարմիր շուկայի դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել. Արցախի ՄԻՊ

ԱԺ-ն այս տարի բյուջե է վերադարձնելու մոտ 600 մլն դրամ, դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում. Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

Բաքվում հացադուլ հայտարարած ռուս քաղբանտարկյալի աջակցության ակցիայի մասնակիցներին ձերբակալել են նախքան ցույցի սկսելը

Երևանում մարդատար «Գազելի» վարորդը հարվածել է շանը, ապա՝ բախվել կայանված «Սպրինտեր»-ին. կան վիրավորներ

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Կինը կալանավորի համար տարած սառնարանում 15 բջջային հեռախոս է թաքցրել

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջաններում

Երևանի Ավետիսյան փողոցում մայթ է կառուցվում. այն կկահավորվի արդիական լուսավորությամբ, կձևավորվի կանաչ գոտի

Ստեղծվել է 2021 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ովքեր են նրանք

Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ կսահմանվի խիստ վերահսկողություն

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է (լուսանկարներ)

Փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

Սեպտեմբերի 27-ը կսահմանվի Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. ԶԱՀ

Հաղթանակում պատշգամբի փլուզման և մահվան փաստով քրգործը Այրումի համայնքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի դեպքով է հարուցվել

Վարչապետը դատախազությանը հանձնարարել է պարզել, թե ինչու են քովիդով մահացածների տվյալները տարբեր

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

Բացահայտվել է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքերի ձեռքբերման գործում խոշոր խարդախության դեպք. ԱԱԾ

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

Հայաստանում «օմիկրոն» շտամը դեռևս չի հայտնաբերվել, բայց չպետք է թուլացնենք մեր զգոնությունը. Փաշինյան

Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

Երեկ կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել. այժմ բուժում է ստանում ավելի քան 12.000 պացիենտ

Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, Դամասկոսը՝ ամենաէժանը

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ թեստի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Լարսում առատ ձյան պատճառով երթևեկության սահմանափակումներ կան

Գեներալների կողմից զինվորների սպանության մասին հայտարարությունների հեղինակին ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է ներկայանալ

Լավրովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Փարաքարում ովքեր կան ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում