Եթե նախկինում «տասովշիկները» աշխատում էին 1-2 քաղաքական ուժի համար, այս ընտրությանը շատ ավելի մեծ հնարավորություն ունեին

18/10/2021 schedule18:22

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփում է երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ-ի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։

Դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ իրենք շուրջ 150 ընտրատեղամասերում անցկացրել են դիտորդական առաքելություն։

Դաշինքի մեկ այլ անդամ Վահրամ Թոքմանջյանն էլ, իր հերթին անդրադառնալով քարոզարշավին, նշեց՝ այն մրցակցային էր, բայց՝ թույլ․ «Հատկապես Գյումրիում ուժերը ջանք ու եռանդ չէին դրել՝ քաղաքացիներին համոզելու և իրենց ծրագրերը ներկայացնելու համար։ Բայց մյուս կողմից ակտիվ էին առցանց հարթակներում»։

Խոսելով քարոզարշավի ընթացքում արձանագրած խախտումների մասին՝ Թոքմաջյանը նշեց՝ ամենից շատ հանդիպողը վարչական ռեսուրսի կիրառումն էր:

«Ի տարբերություն մինչ 2018 թվականը անցկացվող ընտրությունների՝ այս անգամ վարչական ռեսուրս կիրառում էր և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, քանի որ երկուսն էլ ունեին այդ հնարավարությունը։ Գործատուները, որոնք հիմնականում կապակցված են ընդդիմության հետ և ունեն բիզնեսներ, ունեցան դերակատարում Գյումրիում, Գորիսում և Մեղրիում ինչ-որ չափով»։

Դաշիքնի անդամի խոսքով՝ գործում էր «կամավոր-պարտադիր» սկզբունքը, օրինակ՝ հավանքներին մասնակցելու մասով և ընտրելու հետ կապված․

«Նույն խնդիրը «տասովշիկների» մասով էր։ Եթե նախկինում նրանք աշխատում էին 1 կամ 2 քաղաքական ուժի համար, այս ընտրություններին արդեն ունեին ընտրության հնարավորություն, թե ում հետ են ցանկանում աշխատել։ Փողը նույնպես մեծ դերակատարում ունեցավ, բայց ոչ ընտրակաշառքի մասով: Ընտրակաշառքի դեպքեր արձանագրել ենք միայն Գորիսում, երկու դեպք էլ Գյումրիում դատախազությունն էր արձանագրել։ Այն ուժերը հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին։ Իսկ այն կուսակցությունները, որոնք փող չունեին, հաջողություն չգրանցեցին: Կարծում եմ՝ առաջիկայում էլ չեն գրանցի»։

Դանիել Իոաննիսյան էլ նկատեց՝ ամենից շատ վարչական ռեսուրսի կիրառում եղել է Տեղ և Գորիս համայքներում:

«Կան փաստեր, և մենք հանցագործությունների մասին հաղորդումներ ենք ներկայացրել։ Տեղ համայնքում ՔՊ-ն, իսկ Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը բազմաթիվ ապօրինի պաստառներ էին փակցրել։ Երկուսն էլ իրականացրել էին վարչական ռեսուրսի չարաշահում»,- ասաց Իոաննիսյանը:

Տպել
1464 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան