Դավաճանության համար կասկածվող արցախցու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ԱՀ դատախազություն

18/10/2021 schedule18:07

Արցախում պետական դավաճանության համար կասկածվող Մ. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը՝ նշելով, որ ԱՀ քաղաքացի Մ. Ա.-ի գործողությունները մոլորության հետևանք են եղել, և վերջինիս մոտ բացակայել է հանցավոր դիտավորությունը: 

ԱՀ դատախազության հաղորդագրությունը՝ ստորև.

«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ: Հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ. Ա.-ն:

Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևակող տեսանյութեր տրամադրելու համար:

Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող՝ սոցիալական ցանցերում ակտիվ մի շարք օգտատերեր տարբեր հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեցող անձանց համար գրավիչ ֆեյսբուքյան էջ ձևավորելուց հետո ինտիմ շփումների ակնկալիք ձևավորելու, սիրային կապ հաստատելու կամ շահավետ բիզնես առաջարկով հրապուրելու եղանակով սերտ կապ են ստեղծել արցախյան տարբեր օգտատերերի հետ և մոլորեցնելու եղանակով ձևավորած վստահության շրջանակում խնդրել ու ստացել կամ փորձել են ստանալ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հասարակական տարբեր վայրեր պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ՝ դրանք իբրև գովազդային կամ Արցախի Հանրապետության օգտին օգտագործելու կեղծ խոստումներով:

Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու համար գործիքի ու տարածվել լայն լսարանի համար հասանելի սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով:

Նկատի ունենալով, որ ԱՀ քաղաքացի Մ. Ա.-ի գործողությունները մոլորության հետևանք էին, և վերջինիս մոտ բացակայում էր հանցավոր դիտավորությունը, ուստի նախաքննական մարմնի կողմից սույն թվականի հոկտեմբերի 13-ին որոշում էր կայացվել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը, բացառել նման օգտատերերին որևէ տեսակի տեղեկության փոխանցումը՝ անկախ ներկայացվող շարժառիթներից ու նպատակներից:

Անհրաժեշտ է գիտակցել, որ նման ցանկացած, նույնիսկ անզգույշ արարք կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Արցախում պետական դավաճանության դեպք էր բացահայտվել։ Նշվում էր, որ սեպտեմբերի 25-ին սոցիալական ցանցերում և «Տելեգրամ» ալիքներում տարածվել էր տեսանյութեր, որոնցում հեղինակը ցույց էր տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերենով շեշտում, թե գտնվում է Խանքենդիում։

Տպել
1481 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ