Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։ «Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,-ասել է Վ․ Տերտերյանը, ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ, նոր խթան կհանդիսանա այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։

Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ճամակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։ Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։ Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։

ՏԿԵ նախարարությունը հիշեցնում է, որ այսօր Երևանում մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի աշխատանքները, որի շրջանակում անցկացվել են կլոր սեղաններ՝ «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»,

«ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»,«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով։

Նշվում է, որ վաղը կկայանա համաժողովի պլենար նիստը։

Տպել
282 դիտում

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նաև կարտահանվի. նախարար

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն. ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն որոշումը սխալ է համարում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են «Նամակ բանտից» խորագրով մրցույթի արդյունքները

Սյունիքի Շամբ գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին

Անջատված է Սևան քաղաքի մի մասի ջրամատակարարումը. այն կվերականգնվի վաղը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)

Առերևույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Խաղաղապահներն ականազերծել են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Բարձրաստիճան հանդիպումների ու խորհրդակցությունների համար Արման Թաթոյանը Ֆրանսիա է մեկնում

Թուրքիան փոխել է իր երկրի միջազգային բրենդի անվանումը

Բարի պապիկ էր, այստեղ շատ էինք տեսնում. մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայում մահացած հայտնաբերված տղամարդու մասին

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

36 համայնքների բացարձակ մեծամասնությունում ՔՊ-ն կունենա համայնքապետ

Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի. Թալինում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում