Մեքենաներից ազատ ևս մեկ հրապարակ. որպես ավտոկայանատեղի և գյուղմթերքի շուկա ծառայող տարածքը բարեկարգվում է (տեսանյութ)

Մերգելյանի այգու դիմացի հրապարակը, որը, ի դեպ, կրում է Մհեր Մկրտչյանի անունը, մեկ տասնամյակից ավելի փաստացի ծառայում էր որպես ավտոկայանատեղի, իսկ հանգստյան օրերին՝ գյուղմթերքի շուկա: Արաբկիր վարչական շրջանի միակ հրապարակի նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով այժմ իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, հետագայում տարածքի բարեկարգման համար կհայտարարվի նաև նախագծի ու բարեկարգման մրցույթ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Մրցույթին ներկայացված լավագույն առաջարկները կօգտագործենք, որպեսզի տարածքում ունենանք ինչպես կանաչապատ, այնպես էլ ջրային հատված, կտեղադրենք նստարաններ, որպեսզի այն ծառայի բնակիչների հանգստին ու հանրային միջոցառումներ կազմակերպելուն: Այս տարածքով մենք մեկնարկում ենք նաև Մերգելյանի այգու բարեկարգումը, կա այգուն վերաբերող հանրային մեծ պահանջ»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Մինչ Մերգելյանի այգու բարեկարգման ծրագրի մեկնարկը՝ վարչական շրջանի մյուս՝ «Նոր Արաբկիր» զբոսայգին շուտով նոր հարմարություններով կներկայանա բնակիչներին: Ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգին» Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:

«Ստացվել էր այնպես, որ այգին 50 տարով վարձակալությամբ էր տրված, կարողացանք վարձակալի հետ գալ համաձայնության, և ժամանակից շատ շուտ այն վերադարձվեց համայնքին, որից հետո որոշեցինք բարեկարգել: Հույս ունենք, որ այգին ինչպես եղել է սիրված ոչ միայն արաբկիրցիների կողմից, շատ ավելի մեծ թվով այցելուներ կունենա»,- նշում է Արամ Դանիելյանը:

Համալիր բարեկարգման շրջանակում շուրջ 3 հա տարածք զբաղեցնող հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:

Բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելուն զուգահեռ առանձնակի է կարևորվում նաև հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունը: Արաբկիրում տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են մայթերը, որոշ հատվածներում նաև կառուցվում են նոր մայթեր: Վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են տարվում նաև շենքերի հարթ և թեք տանիքների ու մուտքերի վերանորոգման ուղղությամբ: Ընթացիկ տարում բարեկարգ ու հարմարավետ կդառնա ևս 7 բակային տարածք:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արաբկիրի բոլոր բարեխիղճ բնակիչներին և տնտեսվարողներին, որոնց վճարած գույքահարկի և տուրքերի միջոցներով մենք տարվա կապիտալ ծրագրեր ենք իրականացնում, որոնք մեր բնակիչների համար տասնամյակներ շարունակ կդառնան հարմարավետության ու անվտանգության ևս մեկ երաշխիք»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: 

Տպել
5522 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել