Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը

Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և շարունակական ազդեցություն է  ունենում հաստատության բնականոն գործունեության խաթարման վրա: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակումն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով, մինչդեռ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված չափանիշները բավարարող անձը:

Հետևաբար, տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել համապատասխան կարգ, որի գործարկման արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդները հնարավորություն կունենան վերապատրաստվելու, ինչը վերջիններիս հնարավորություն կտա տիրապետելու կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերին և ծանոթանալու ոլորտի նորարարություններին: Բացի դրանից՝ մանկավարժական անձնակազմի մեջ համագործակցային աշխատաոճի սերմանումը կնպաստի  կրթական գործընթացի բարելավմանը և արդիականացմանը, կապահովվի որակյալ կադրերի առկայություն՝ ազդելով կրթական արդյունքի վրա:

Վերապատրաստում

Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ՝ ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամանակացույցին համապատասխան: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Վերապատրաստող կազմակերպություններն ընտրում և երաշխավորում է նախարարությունը՝ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

Վերապատրաստվող անձն ազատ է նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում: Վերապատրաստումն անցկացվում է նախարարության հաստատած քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան: Անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Հավաստագրում

Հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը սահմանված կարգով մասնակցել է վերապատրաստման դասընթացին: Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ՝ ըստ նախարարության հաստատած ժամանակացույցի: Հավաստագրման գործընթացն իրականացնում է համապատասխան աշխատանքային խումբը: Հավաստագրումը բաղկացած է հետևյալ փուլերից՝  փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում, թեստավորում, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում հինգ տարի ժամկետով։

Թեստավորում

Թեստավորման հարցաշարը պետք է համապատասխանի վերապատրաստման բովանդակային բաղադրիչների և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին: Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ՝ կրթության բնագավառի օրենսդրություն՝ 45%, կառավարչական գիտելիքների տիրապետում՝ 35%, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում՝ 20%: Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով նախարարության ստեղծած էլեկտրոնային համակարգի միջոցով։ Քննությունը հաղթահարելու համար հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 90 տոկոս:

Վերապատրաստված, քննությանը մասնակցած և աշխատանքային խմբի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր» հինգ տարի ժամկետով:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Տպել
817 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին