Քովիդի հետևանքով 10 անգամ մեծացել է մայրական մահերի ռիսկը. վիրուսի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին

Աշխարհի տարբեր երկրներում արդեն մեծ քանակով պատվաստված հղիների տվյալներ կան, որոնք փաստում են, որ հղիները կարող են պատվաստվել, և ոչ մի վտանգ նրանց չի սպառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես համարում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելով մայրական և պտղի մահերից:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասացին ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ում 160 հազարից ավելի հղի կանայք պատվաստված են, ու նրանց մեծ մասը ծննդաբերել է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրների տվյալներին, 100 հազարից հղի կանայք պատվաստվել են, ու բարդություն չի նկատվել: Մեզ մոտ նույնպես կան պատվաստված հղիներ, որոնք դեռևս չեն ծննդաբերել:

«Մեր հղիներն արդեն պատրաստակամ են այս խնդիրների լուծմանը, այսինքն՝ ունենք պատվաստված հղիներ, որոնց հղիությունը շարունակվում է: Մենք դեռ չունենք ուղեցույց հղիների պատվաստման գործընթացի համար, սակայն հետևում ենք այլ երկրների փորձին: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան նախընտրելի էր համարում հղիներին պատվաստել «Մոդեռնա» ու «Պֆայզր» պատվաստանյութերով: Մեծ Բրիտանիան, եթե նախորդ ցուցումների մեջ նշում էր, որ կինը, եթե տեղյակ չի եղել հղիության մասին ու պատվաստվել է, ապա երկրորդը պետք է ստանա այն պատվաստանյութը, որը mRNA-ով կլինի ինֆորմացիոն ՌՆԹ: Այժմ սեպտեմբերից նշում է՝ հղիները կարող են պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, ցանկացած պահի,- ասաց ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը:

Մասնագետների խոսքով՝ կոնկրետ ժամկետ չկա՝ հղին երբ կարող է պատվաստվել: Աշխարհի տվյալների համաձայն՝ կան հղիներ, որոնք պատվաստվել են հղիության տարբեր ընթացքում, ոմանք պատվաստվել են, երբ նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց հղիության մասին: Սակայն նշում են՝ ցանկալի է, որ հղին քովիդի դեմ պատվաստվի հղիության երրորդ եռամսյակում, քանի որ վիրուսն այդ շրջանում բավականին ծանր հետևանքներ է թողնում մոր և պտղի վրա: «Ռուսաստանը «Սպուտնիկ Վի»-ով, օրինակ, հղիներին պատվաստում է հղիության 22 շաբաթականում: Անհրաժեշտ է անպայման, որ շաքարային դիաբետով, ավելորդ քաշով, սրտամկանային հիվանդությամբ տառապող հղիները նույնպես պատվաստվեն»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է արտամարմնային հղիության հետ կապված հարցին, այսինքն՝ որքանո՞վ է ճիշտ, և ե՞րբ է անհրաժեշտ, որպեսզի այն կանայք, որոնք հղիանալու են արտամարմնային հղիությամբ, պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց. «Եվրոպական վերարտադրողական ասոցիացիան խորհուրդ է տալիս վերջին պատվաստումից 14 օր հետո սկսել արտամարմնային բուժումների պրոցեսը, բայց ԱՄՆ-ն, օրինակ, համարում է, որ ոչ մի կապ չունի՝ երբ է կինը ցանկանում պատվաստվել, միայն խորհուրդ են տալիս երկու օր սպասել. գուցե պատվաստումից հետո ջերմեն, որը սովորական ռեակցիա է»,- ասաց նա:

Առողջապահության ոլորտի մասնագետները շեշտեցին՝ քովիդի դեմ պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է: Այն օգնում է խուսափել վաղաժամ ծննդաբերություններից, մեռալածնությունից: Քովիդի հետևանքով 10 անգամ բարձրացել է նաև մայրական մահերի թիվը:

Մերի Խաչատրյան

Տպել
1609 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին