996 ուսուցչից 468-ն է անցել կամավոր ատեստավորումը. ամենաբարձրը մաթեմատիկա առարկայի արդյունքներն են

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն այսօր Կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց ուսուցիչների ատեստավորման գործընթացից։ Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման համար դիմել էր 1372 ուսուցիչ, որոնցից մասնակցել է 996-ը: Այդ 966 ուսուցիչներից 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։

Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման քննության արդյունքներով ամենաբարձրը մաթեմատիկա առարկայի արդյունքներն են, որը հաղթահարել է ուսուցիչների 87 տոկոսը: Ֆիզիկա առարկան՝ 56, Հայոց լեզու առարկան՝ 41, աշխարհագրությունը՝ 20: Ամենից ցածր արդյունքը քիմիա առարկայից է, այն հաղթահարել է ուսուցիչների ընդամենը 11 տոկոսը: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 56 տոկոս, Շիրակի մարզում՝ 54, Կոտայքում՝ 52 տոկոս:

«Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկի դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով՝ 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61.500 դրամով։ Ատեստավորմանը այս փուլում կամավոր մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով։ Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարանի ուսուցիչները և բոլոր առարկաների գծով»,- ասաց Դումանյանը։

Նախարարը նշեց՝ այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել կամավոր ատեստավորման փուլը, հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ տարվա քննություններին. «Այսինքն՝ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսը հաղթահարել է շեմը, մնացածը՝ ոչ»։

Դումանյանի խոսքով՝ արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար։ Նրանք այն ուսուցիչներն են, ովքեր անցել են կամավոր ատեստավորման շեմը, դրան գումարվել են որակավորման տարակարգերի տրամադրմամբ հավելավճարները։

Տպել
880 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից