Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ:

«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:

Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,- նշել է Սիմոնյանը:

 

Տպել
484 դիտում

Նոր Արմավիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում է հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ

Հովտաշատում օծվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)

Ընդդիմությունը ցանկալին ներկայացնում է իրականություն․ ՏԻՄ ընտրությունը չի կարող համեմատվել համապետական ընտրության հետ

Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում բեռնատարն ու թեթեւ մարդատարը բախվել են․ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի առաջնությունը

Բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն. բանավոր քննությունները հանվել են

Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

Երևանի ամենատարեց ծառերն անձնագրեր կստանան (տեսանյութ)

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Խախտումներ են հայտնաբերվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տրանսպորտային միջոցներում

Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Ակունք գյուղի բնակչի հոշոտված դին․ shamshyan

24 հարց՝ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետին

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ (լուսանկարներ)

Կոալիցիաների շուրջ բանակցությունները դրական ընթացք ունեն. Ալեքսանյանը՝ ՏԻՄ ընտրությունների և արդյունքների մասին

Ներկայացված 14-օրյա թեստի ժամկետը լրանալուց հետո նոր կգործի 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը

1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ 4 մարզերի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով

Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

«Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը տուգանվել է. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները

Երախտապարտ եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ վստահության համար. Վահագն Արսենյան

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է

ՀՀ նախագահը կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել Մոսկվայի «Սկոլկովո»-ի ռեկտորի հետ

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել, հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. ՍԱՏՄ

Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից