Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Լրացավ երեք տարին, ինչ Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետն է։ Ի դեպ, նա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է:

«Հայկական ժամանակը» Դիանա Գասպարյանի հետ զրուցել է իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածնում կատարված փոփոխությունների, առաջին կին քաղաքապետը լինելու և առաջիկայում սպասվող ընտրությունների մասին։

- Տիկին Գասպարյան, լրացավ 3 տարին, ինչ Դուք Էջմիածնի քաղաքապետն եք։ Ի՞նչ բարեփոխումներ են արձանագրվել քաղաքում Ձեր կառավարման օրոք։

- Քանի որ լրացավ քաղաքապետ լինելուս երեք տարին, ինձ համար ևս մեկ առիթ է, վերհիշելու՝ ինչ ենք ես և իմ թիմն այս ընթացքում արել քաղաքի համար։ Մարզերի համար առաջնային խնդիրն ասֆալտապատումն է, որը մենք մեծ թափով իրականացրել ենք։  Ասֆալտապատել ենք շուրջ 64 հազար քառակուսի մետր ճանապարհ՝ և՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, և՛ համայնքային բյուջեի հաշվին։ 2021 թվականին, այսինքն՝ այս տարի, մենք մինչև 117 հազար քառակուսի մետր ասֆալտապատում ենք իրականացրել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս 3 տարիների ընթացքում ավելի շատ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Էջմիածնում, քան վերջին 25 տարիների ընթացքում։ Այդ աշխատանքներն իրականացվել են Վազգեն Առաջին,Լեոնիդ Ազգալդյան, Սպանդարյան, Կամո և  այլ փողոցներում, այս տարի էլ Խորենացի և Բաղրամյան փողոցները, որոնք քաղաքի կենտրոնական փողոցներն են և նորոգվելու են սուբվենցիոն ծրագրերով։ Ինչպես նաև սալիկապատվել են կենտորանական մի քանի փողոցների մայթեր։ Այս տարի աշխատանքներ են նախատեսված նաև ոչ կենտրոնական հատվածների այնպիսի փողոցներում ու բակերում, որտեղ  Սովետական միության փլուզումից ի վեր ոչ մի աշխատանք չի արվել։

Էջմիածնի գրեթե բոլոր նախակրթարաններում կատարվել են աշխատանքներ։ Հիմնանորոգվել է 14 մանկապարտեզի տանիք, 13 մանկապարտեզի չգործող մասնաշենք է կառուցվել՝ ժամանակակից վերանորոգմամբ, ինչը թույլ է տվել կրթել շուրջ 120 երեխայի: Հիմնանորոգվել են մի շարք մանկապարտեզների խոհանոցները, դռները, պատուհանները, գույքը: Այլևս չի գործում նույն անկողնում 2 երեխաների միաժամանակ քնելու արատավոր երևույթը մանկապարտեզներում։ 5 և 15 մանկապարտեզներում անցկացվել են ջեռուցման համակարգեր, և դրանով փակվել է քաղաքում վառարաններով տաքացվող նախակրթարանների էջը:

Քաղաքի մի քանի շրջանների խմելու ջրի խնդիրը նույնպես լուծվել է, որոնցից մեկը Չարենց թաղամասն է, որտեղ երկար տարիներ այդ խնդիրը առկա էր։  Կարևոր աշխատանքներից մեկը, որը կարող եմ առանձնացել կոյուղաջրերի անցկացումն է։ 4500 գծամետր երկարությամբ կոյուղի է անցկացվել  Արամ Մանուկյան առաջին թաղամասում 2018-2019 թվականներին։ Հիմա էլ ընթացքի մեջ է Արամ Մանուկյան երկրորդ թաղամասի կոյուղագծի անցկացումը։  Բարելավվել է քաղաքի լուսավորության ցանցը։ Կարող եմ ասել՝ Էջմիածնի 90 տոկոսից ավելին լուսավորված է։ Քաղաքի դեկորատիվ լուսավորությանն էլ ենք ուշադրություն դարձրել: Գեղեցիկ, գեղարվեստական լուսավորությամբ զարդարել ենք հրապարակը։ Մենք շուտով ավարտում ենք նաև աղբահանության համակարգի ամբողջական նորացման ռեֆորմը։ 2022 թվականից ունենալու ենք նոր աղբատար մեքենաներ և ժամանակակից աղբամաններ։ Աշխատանքները շատ են, կարող եմ անվերջ թվարկել։

- Էջմիածինը կառավարվող «բարդ» քաղաք է, երկար տարիներ եղել է տարբեր անձանց և քաղաքական միավորումների կառավարման ներքո։ Կին քաղաքապետի համար հե՞շտ էր լինել Էջմիածնի ղեկավարը: Ի՞նչ մարտահրավերներ եք այս ընթացքում ընդունել:

- Այս տարիների ընթացքում ես մի շարք տղամարդկանցից ավելի վեր եմ եղել։ Փորձել եմ չպառակտել քաղաքը։ Ըստ էության՝ ես ճամբարների չեմ բաժանել ոչ ոքի։ Ընտրվելուց հետո խոստացել եմ, որ լինելու եմ բոլորի քաղաքապետը, նույնիսկ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել։ Կարծում եմ՝ մեզ համախմբվածությունն է պակասում, իսկ ես փորձել եմ ավելի խաղաղ ու միասնական քաղաքականություն վարել։ Եղել են շատ մարդիկ, որոնք ցանկացել են դրան խոչընդոտել, բայց քաղաքն առանց ցնցումների 3 տարի կառավարելն ինձ հաջողվել է։

- Երբ շրջում եք քաղաքում, զրուցում բնակիչների հետ, ի՞նչ եք հասկանում. Դուք սիրված ու ընդունվա՞ծ քաղաքապետ եք, թե՞ ոչ։

- Մի փոքր անհամեստ կլինի, որ ես պատասխանեմ այս հարցին, բայց իմ կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքեր շատ անգամներ եմ լսել։

- Խոստումներ եղա՞ն, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել։

- Այո, կարող են լինել նաև այդպիսի դեպքեր։ Բայց ցանկանում եմ նշել՝ խոստումների մեծ մասն իրականացվել է։ Այնպես է ստացվել, որ նոր ընտրություններ են տեղի ունենալու Էջմիածնում, և իմ պաշտոնավարման ամբողջ ժամկետը դեռ չեմ սպառել։ Եթե կրկին ընտրվեմ, վստահաբար ասում եմ՝ կատարելու եմ բոլոր խոստումները։

- Ինչպես նշեցիք, Էջմիածնում նոր ընտրություններ են սպասվում։ ՔՊ թեկնածուն կրկին Դո՞ւք եք լինելու։

- Վարչությունը քանի որ դեռևս հայտարարություն չի տարածել այդ մասով, ես չեմ ուզում առաջ ընկնել։ Բայց մի բան պարզ է. եթե քաղաքում այսքան բարեփոխումներ են իրականացվել, և դեռ կիսատ մնացած գործեր կան, ապա ցանկություն էլ կա՝ դրանք ավարտին հասցնելու։

- Ամիսներ առաջ Ձեր և ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ձայնագրություն տարածվեց համացանցում, որտեղ Դուք խոսում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման բացերի մասին։ Ձայնագրությունից հետո շատերը սպասում էին, որ Դուք կլքեք Ձեր պաշտոնը, իսկ հիմա էլ գուշակում են՝ Դիանա Գասպարյանը չի լինի ՔՊ թեկնածուն Էջմիածնում։ Ձայնագրության տարածվելուց հետո Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում որևէ բան փոխվե՞լ է, կամ ՔՊ վարչությունում եղե՞լ են տարաձայնություններ։

- Ես այս մասին խոսել եմ ու նշել՝ մեր թիմում բազմակարծությունը չի քարկոծվում։ Իմ հարաբերությունները վարչապետի և քաղաքական թիմի հետ չեն տուժել։ Այս խոսակցությունները պարբերաբար լինում են և՛ քաղաքում, և՛ սոցցանցերում։ Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Շուտով կլինի վարչության հայտարարությունը, և այն բոլոր չարախոսները, որոնք տարածում են այդպիսի բաներ, կտեսնեք, որ  բամբասանքներ են։

- Իսկ եթե այլևս չընտրվեք Էջմիածնի քաղաքապետ, Ձեզ էլ ի՞նչ պաշտոնում եք պատկերացնում։

- Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո (որքան նրանք կտան ինձ այդ հնարավորությունը), քաղաքականության մեջ էլ չեմ լինի։ Այս պահին այլ տեղ չեմ պատկերացնում ինձ, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ համայնքը։

Անյուտա Աթանեսյան

Տպել
3923 դիտում

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս